Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեգործական համերգ՝ Եղեգնաձորում

Բարեգործական համերգ՝ Եղեգնաձորում 29.07.2013

Հուլիսի 26-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել խորագրով բարեգործական համերգ: Համերգի նպատակն էր բարձրաձայնել սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրները և ինչ-որ չափով նպաստել դրանց լուծմանը: Հանգանակության արդյունքում հավաքված գումարը կօգտագործվի քաղաքի մայթերի, հանրությանը սպասարկող հաստատությունների առջև թեքահարթակների կառուցման և ներառական կրթության դասարաններին գույքով ապահովելու նպատակով: Միջոցառումը կազմակերպել էր Ընդդեմ Իրավական Կամայականության ՀԿ-ի Եղեգնաձորի քաղաքացիական կենտրոնը, իսկ համերգային ծրագիրը իրականացրել էր` ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնը: Համերգային ծրագրին մասնակցել են մարզի տաղանդավոր երգիչներ, պարային խմբեր, կենտրոնի կամավորներ: Համերգային ծրագրում ընդգրկված էր նաև Սոնիկ Մելքոնյանը, ով ունի տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ: Նա իր գեղեցիկ երգով հուզել է հանդիսատեսին:

Տեղի ունեցավ զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ  4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին

Տեղի ունեցավ զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին 29.07.2013

Ս/թ հուլիսի 28-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին: Զորահանդեսի մասնակիցներին և հյուրերին ողջունեցին՝ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահի տեղակալ Ղուկաս Ուլիխանյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվեցին բանակային կորպուսի մի շարք զինվորականներ: Զորահանդեսին ներկայացան բանակային կորպուսի ենթակա բոլոր գնդերը:

Տեղի կունենա  զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին

Տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին 25.07.2013

Ս/թ հուլիսի 28-ին, առավոտյան ժամը 9. 00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին: Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու զորահանդեսին, որը կկայանա Եղեգնաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 10:

Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2013թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ

Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2013թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ 19.07.2013

Հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Վայքի քաղաքի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանի հանրային հաշվետվությունը: Քաղաքապետը ներկայացրեց 2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները, խոսեց առաջիկա անելիքների մասին: Նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալ Ա. Գրիգորյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ: Մարզպետ Էդգար Ղազարյանն իր խոսքում բարձր գնահատեց քաղաքապետի կիսամյա գործունեությունը և հարթակն օգտագործելով՝ ներկայացրեց պետական աջակցությամբ քաղաքում իրականացված այն բոլոր ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել ՀՀ պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը գտնվում է երկշաբաթյա արձակուրդում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը գտնվում է երկշաբաթյա արձակուրդում 19.07.2013

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի 09. 07. 2013 թվականի թիվ 539-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին տրամադրվել է 2013 թվականի աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2013 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։ Մարզպետ Էդգար Ղազարյանն արձակուրդն անցկացնելու է Արցախի Հանրապետության և Վայոց ձորի մարզի զբոսաշրջային հանգրվաններում:

Կոնոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը մարզպետի ուշադրություն կենտրոնում

Կոնոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը մարզպետի ուշադրություն կենտրոնում 19.07.2013

2013թ. հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության պաժնի պետ Խաչիկ Ասլանյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի և Վայքի ավտոկայաններ՝ ծանոթանալու աշխատանքային գործունեությանը, սակագներին և գործող երթուղիների չվացուցակներին՝ մարզի բնակչության ուղևորափոխադրումների սպասարկման որակը բարելավելու նպատակով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23