Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը

08.10.2013

  Հոկտեմբերի 7-ին Գրադարանավարի օրն է: Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գրադարաններ այդ օրը բաց էին  ընթերցողների համար:  

   Վայոց ձորի մարզային գրադարանը նույնպես իր դռներ էր բացել ընթերցողների և հյուրերի առջև:  Տոնին ընդառաջ՝ հոկտեմբերի 5-ին,  մարզային գրադարանում անցկացվեց  արդեն ավանդական դարձած  ,,Հանդիպան վայրը` գրադարան,, ծրագիրը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը և այլ պաշտոնյաներ:

Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Այնուհետև  սկսվեց առակագիր Մկրտիչ Կորյունի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական երեկոն ,,Սիրո և համակրանքի ջերմ առակագիրը,, խորագրով:   Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը, բաժնի վարիչ` Ջեմմա Մարգարյան: Ներկայացվեց Մկրտիչ Կորյունի  առակներից և հանելուկներից: Թատերականացված ձևով ներկայացվեց  ,,Կարմիր գաթան,, հեքիաթ-պիեսը, մեկ գործողությամբ: Միջոցառման ավարտին գրադարանավարներին ողջունեց և շնորհակալանքի խոսք ասաց մարզպետ Էդգար Ղազարյանը:

Մասնագիտական տոնին նվիրված միջոցառումներ է անցկացվել նաև Ջերմուկ և Վայք քաղաքների, Արտաբույնք և  Մալիշկա գյուղերի համայնքնային գրադարաններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00