Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը

10.10.2013

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ս/թ հոկտեմբերի 10-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էին 40 քաղաքացի, ընդունելության էին եկել 36-ը: 2 քաղաքացի դիմել էին բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման հարցով, 3-ը՝ հողի և շենք-շինությունների:  Իսկ 32 քաղաքացիներ դիմել էին բուժման ծախսերի և վառելափայտ ձեռք բերելու նպատակով ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Տանիքի վերանորոգման և շենք-շինությունների հարցով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` քննարկել նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանել դիմումատուներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00