Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝  Հայաստանի Հանրապետության  անկախության 22-րդ  տարեդարձի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ 20.09.2013

Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Պետական տոնացույցի յուրաքանչյուր օր իր խորհուրդն ու նշանակությունն ունի, սակայն Անկախության օրն է, որ խորհրդանշում է ազատ ապրելու մեր ժողովրդի հազարամյակների ձգտումը, պայքարն ու հաջողությունը: Հազարավոր հայորդիներ տարիներ շարունակ պայքարել և մարտնչել են օր առաջ մեր Հայրենիքին ազատ ու անկախ տեսնելու համար: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը դարձավ այն օրը, երբ մենք իրականություն դարձրեցինք մեր երազանքները: Մեր պետության անկախությունն անգին գանձ է մեզ համար: Այն արժեցել է հազարավոր մանուկների որբություն, երիտասարդ կանանց վիշտ և որդեկորույս մայրերի ողբ: Միայն մեր պետությանն անմնացորդ ծառայելով, այն հզորացնելով ու զարգացնելով մենք կարող ենք արդարացնել մեր մեղավոր գոյությունը` կերտելով այն երկիրը, որն իրենց մտքում փայփայել են մեր Սուրբ նահատակները: Թող հավերժ շողա մեր անպարտ զինանշանը, բարձր ծածանվի Հայոց եռագույնը, խրոխտ հնչի «Մեր Հայրենիքը»` իբրև նշան մեր միասնության, ուժի և հաջո

Համայնքային երիտասարդական համաժողով-փառատոն Վայոց ձորում

Համայնքային երիտասարդական համաժողով-փառատոն Վայոց ձորում 20.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Քաունթերփարթ Ինթերնեյշնլի քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում Եղեգնաձորի մշակույթի տան ճեմասրահում և դահլիճում տեղի ունեցավ «Վայոց ձորի համայնքային երիտասարդական համաժողով-փառատոն»: Համաժողով-փառատոնի նպատակն է ՀՀ Վայոց ձորի մարզի երիտասարդության քաղաքացիական ակտիվության բարձրացումը, երիտասարդությանը հուզող խնդիրների բացահայտումը և մարզի զարգացման հեռանկարում երիտասարդության դերակատարության բարձրացումը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ: Նախքան համաժողովի մեկնարկը հյուրերը շրջեցին Բարձրունի, Գոմք, Հերհեր, Արենի, Գետափ համայնքների երիտասարդական նախաձեռնությունների ակումբներ

Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակության պաշտոնական այցը ՀՀ Վայոց ձորի մարզ

Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակության պաշտոնական այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 19.09.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզային գործադիր կոմիտեի նախագահ (նահանգապետ) Բորիս Բատուրայի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին մարզի տնտեսական կոմիտեի նախագահ Դմիտրի Պավլովիչը, «ԲելԱԶ» ավտոգործարանի տնօրեն Պյոտր Պարխոմչիկը:Պատվիրակությանը այցի ժամանակ մշտապես ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինսկի մարզը 2004 թվականի բարեկամության և համագործակցության հուշագիր է ստորագրել ՀՀ Սյունիքի մարզի հետ` հյուրերը 2013 թվականի սեպտեմբերի 16-ին և 17-ին այցելեցին նաև ՀՀ Սյունիքի մարզ (http://syunik.gov.am/news/item/2013/09/17/Marzpet_Minsk/): Հյուրերին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը դիմավորեց Տաթևի վանական համալիրում, որտեղ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և պատվիրակության անդամների հետ միասին շրջայց կատարեցին վանքի տարածքում` ծանոթանալով համալիրի պատմությանն ու այդ

Ընդունելություն  Ուկրաինայի  անկախության  օրվա  առիթով

Ընդունելություն Ուկրաինայի անկախության օրվա առիթով 17.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կողմից Ուկրաինայի անկախության տոնի առիթով կազմակերպված ընդունելությունը:

Ուխտագնացություն Սուրբ Խաչ եկեղեցի

Ուխտագնացություն Սուրբ Խաչ եկեղեցի 15.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետը ուխտագնացության է մեկնել Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի և մասնակցել Հայ-Առաքելական եկեղեցու կողմից նշվող Խաչվերաց տոնի կապակցությամբ մատուցված Սուրբ պատարագին, ժողովրդական տոնախմբությանը և եկեղեցու ռուսաստանաբնակ վայոցձորցի բարերար Վարդան Հայրապետությանի մեկենասությամբ կազմակերպված մատաղին և հյուրասիրությանը:

Այցելություն Մուրադսար

Այցելություն Մուրադսար 15.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը «Լույսի տուր» տուրիստական կենտրոնի ղեկավար Մայիս Մկրտչյանի և հնագետ Կարեն Թոխատյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մուրադսար կոչվող տեղանք, որտեղ ծովի մակերևույթից ավելի քան 3.000 մետր բարձրության վրա հայտնաբերվել է հնամենի բնակավայրերի հետքեր, ինչպես նաև ըստ փորձագիտական գնահատումների շուրջ 6.000 տարվա մի քանի հազար ժայռապատկերներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23