Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

18.11.2013

    ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի  մոտ կայացավ պետական կառավարման մարմինների բարեփոխումների  աշխատանքային  խմբի փորձագետների կողմից առաջարկած  ,,ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի բիզնես-պրոցեսների վերաբերյալ,,  բարեփոխման փաթեթի քննարկումը, որին մասնակցում   մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, նրա տեղակալ Վանիկ Խուդավերդյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:

   Բարեփոխման փաթեթը ներկայացնում էին աշխատանքային  խմբի խորհրդատուներ Արտակ Ավետիսյանը և Սարգիս Նասիբյանը:

Փաթեթի առաջարկությունների վերաբերյալ առարկություններով հանդես եկան  մարզպետարանի աշխատակազմի  ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք  նաև հիմնավորեցին իրենց առարկությունները:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վանիկ Խուդավերդյանը ներկայացրեց մարզպետարանի կողմից մշակված առաջարկությունները:

   Մարզպետ Էդգար Ղազարյանն ամփոփիչ խոսքում առաջարկեց՝  տարանջատել  ՀԳՄ  տարածքային ծառայությունների և տարածքային կառավարման մարմինների գործառույթները, մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի գործառույթները,  մարզպետարանների գործառույթներից հանել ծառայությունների մատուցման գործառույթը, քանզի նշված  գործառույթները ՀԳՄ  տարածքային ծառայությունների պարտականություններն են:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկել առաջարկությունները փաթեթում ներառելու հնարավորությունները, որից հետո նորից կազմակերպել քննարկում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38