Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

Հանդիպում Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 10.09.2012

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելեց Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոց, ծանոթանալու տիրող իրավիճակին ու աշխատանքային խնդիրներին: Նրան ուղեկցում էին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը և մարզպետարանի աշխատակազմի այլ պաշտոնատար անձիք:

Ցուցահանդես` Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

Ցուցահանդես` Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում 10.09.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ վայոցձորցի տաղանդավոր արվեստագետ` գեղանկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, Վան Եղյանի գեղանկարչական աշխատանքների հետմահու առաջին անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Թուրքմենստանի Մեջլիսի փոխխոսնակ Գուրբանգուլի Բայրամովան` Վայոց ձորի մարզպետարանում

Թուրքմենստանի Մեջլիսի փոխխոսնակ Գուրբանգուլի Բայրամովան` Վայոց ձորի մարզպետարանում 07.09.2012

Երեկ Թուրքմենստանի Մեջլիսի փոխխոսնակ Գուրբանգուլի Բայրամովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում հիմնականում Մեջլիսի հանձնաժողովների ղեկավարներ էին, հյուրընկալվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում: Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը խորհրդակցությունների սենյակում հյուրերին համառոտ ներկայացրեց մարզպետարանի գործառույթները և ամենօրյա գործունեության ընթացքում էլեկտրոնային կատավարման համակարգի ներդրման արդյունավետությունը: Այնուհետը հյուրերը եղան մարզպետի աշխատասենյակում, ծանոթացան էլեկտրոնային համակարգով փաստաթղթաշրջանառության իրականացման ձևերին և հնարավորություններին:

Ի գիտություն 05.09.2012

Ս/թ սեպտեմբերի 9-ին, ժամը` 14.00-ին, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի կունենա վայոցձորցի տաղանդավոր արվեստագետ` գեղանկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, Վան Եղյանի գեղանկարչական աշխատանքների հետմահու առաջին անհատական ցուցահանդեսի բացումը: Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 4:  

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 04.09.2012

Ջերմուկ քաղաքի կամրջի և Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ

 Հնչեց դպրոցական առաջին զանգը

Հնչեց դպրոցական առաջին զանգը 03.09.2012

Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի 51 դպրոցներում, 2 բարձրագույն ուսումնական հաստատություններում և պետական քոլեջում հնչեց առաջին զանգը` դասի կանչելով դպրոցականներին և ուսանողներին, իր հետ բերելով նոր հույզեր, բայց նաև բազում հույսեր, ցանկություններ և նպատակներ: Մարզի ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզում տեղակայված զինված ուժերի ներկայացուցիչներ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 16:45:57