Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզային գրադարանում ավարտվեց <<Ազգային գրադարանային շաբաթ>> ծրագրի միջոցառումները

Վայոց ձորի մարզային գրադարանում ավարտվեց <<Ազգային գրադարանային շաբաթ>> ծրագրի միջոցառումները 23.04.2014

Ավարտվեց ավանդույթ դարձած Ազգային գրադարանային շաբաթի միջոցառումները, որը կայացավ ապրիլի 14-22-ը: Շաբաթվա կարգախոսն էր. >: Մարզային գրադարանի տնօրեն Ռ. Լևոնյանը մասնակիցներին ներկայացրեց շաբաթ ծրագիրը և իրականացվելիք միջոցառումները: Ապրիլի 16-ին տեղի ունեցավ > խորագիրը կրող մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթը: Տեսաֆիլմից հնչեց Սահյանի ձայնը, որից հետո սպասարկման բաժնի գրադարանավար Կ. Ալեքսանյանի և Արփիի համայնքի դպրոցականների շնորհիվ ներկայացվեց Սահյանի պոեզիան: Բանաստեղծի երգերից կատարեց գրադարանի աշխատող Քրիստինե Հովսեփյանը, Մանվել Սահրադյանի նվագակցությամբ: Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետ` Ս. Թարվերդյանը և կրթության, մշակույթի գլխավոր մասնագետ Ա. Հովհաննիսյանը: Փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մի դրվագ պատմեց Սահյանի հետ հանդիպումից:

Հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահի հետ

Հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահի հետ 22.04.2014

Այսօր Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում կայացավ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպումը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, նույն վարչության մշակույթի և սպորտի հարցերի պատասխանատու Աղասի Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի գրողների միության Վայոց ձորի բաժանմունքի ղեկավար Ֆոլիկ Հակոբյանը, բաժանմունքի անդամներ, մարզի ստեղծագործողներ: Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց գրողների միության մարզային ծրագրերը և առաջիկա անելիքները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Մարզային ստեղծագործողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գրողների միության նախագահին:

Մարզային միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մարզային միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 22.04.2014

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: 23-ին ջահերով ավանդական երթ տեղի կունենա Եղեգնաձորի ամֆիթատրոնից դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Իսկ մինչ երթը Մարզային երիտասարդական կենտրոնում կկազմակերպվի > փաստավավերագրական ֆիլմի դիտումը այնուհետ՝ համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման թեմաներով քննարկում՝ Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի մասնակցությամբ: Ապրիլի 23-ին միջոցառումներ են կազմակերպվելու նաև մարզի Վայք և Ջերմուկ քաղաքային համայնքներում, կրթական հաստատություններում: Իսկ ապրիլի 24-ին մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքներում կկազմակերպվեն երթ-պսակադրություններ՝ ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի անմեղ զոհերի անմար հիշատակը հավերժող հուշակոթողներին: Մարզի գործող եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ ի խնկարկումն ու ի հիշատակ նահատակների անթաղ կամ վերջին հանգրվանը գտած շիրիմների և նրանց հոգու հանգստության համար:

 Աշխատանքային քննարկում նվիրված համայնքների խոշորացման սկզբունքներին և հիմնախնդիրներին

Աշխատանքային քննարկում նվիրված համայնքների խոշորացման սկզբունքներին և հիմնախնդիրներին 18.04.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Էդգար Ղազարյանի և ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ ս/թ ապրիլի 18-ին կայացած աշխատանքային հանդիպմանը քննարկվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները և ներկայացվեցին գործընթացի հետ կապված հիմնախնդիրները: Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Հայաստանի համայնքների ֆինանսիստների միության նախագահ, ծրագրի փորձագետ Վահան Մովսիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը: Քննարկման աշխատանքներին մասնակցում էին Զառիթափի տարածաշրջանի Ջերմուկ, Գնդեվազ, Գոմք, Սարավան, Արտավան, Զառիթափ, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Նոր Ազնաբերդ և Խնձորուտ համայնքների ղեկավարները և նշված համայնքների ավագանու անդամներ:

Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 17.04.2014

Ապրիլի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել մարզերի խնդիրներին նվիրված խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեծ ակնկալիք ունի մարզպետներից՝ կառավարության տարբեր ծրագրեր հաջողությամբ իրականացնելու գործում: >,- դիմելով մարզպետներին՝ ասել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը վարչապետին է զեկուցել ՀՀ կառավարության կողմից մարզերում իրականացվող ծրագրերի մասին: Մասնավորապես, մանրամասն ներկայացվել են 2014 թվականի մարտին ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: Շեշտվել է, որ կառավարության օժանդակության ծրագրերից օգտվող տնտեսությունների ցուցակներն առաջիկայում պետք է հրապարակվեն մարզպետարանների կայքէջերում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մարզպետներին մանրամասն ուսումնասիրել տնտեսությունների կրած վնասը՝ անհատական կարգով օժանդակություն ցուցաբերելու համար: Վարչապետին տեղեկացվել է նաև, որ ընթացիկ տարում բոլոր մարզերում տեղադրվել են 80 հակակարկտային կայաններ, որոնք գործելու են Արտակարգ իրավիճակների նախարարության միասնական կառավարման համակարգի ներքո:

Մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման գործընթացը

Մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման գործընթացը 17.04.2014

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման գործընթացը: Դասընթացի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը ողջունել է մասնակիցներին և կարևորել դասընթացը, նշելով որ տեղական ինքնակառավարման մարմիններում կարող են ընտրվել տարբեր կրթական ցենզ և մասնագիտություն ունեցող անձիք, ովքեր ՏԻՄ կառավարման և գործունեություն ծավալելուն վերաբերվող օրենքների դրույթներին կարող են ծանոթանալ նման վերապատրաստումների ընթացքում: Վերապատրաստումն անց են կացնում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը ու ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը: Վերապատրաստմանը մասնակցում են Արտավան, Գնդեվազ, Զեդեա, Թառաթումբ, Խաչիկ, Հերհեր, Հերմոն, Հորս, Սերս և Փոռ համայնքների ղեկավարները և ավագանու անդամներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39