Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլի ժյուրիի անդամներին

13.11.2014

  2014 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ փառատոնի Վայոց ձորի մարզային փուլի ժյուրիի անդամներին:
Մարզպետը ողջունեց հյուրերին, հաջողություններ մաղթեց նրանց իրենց գնահատելի առաքելության իրականացման գործում: Փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը նշեց, որ փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և այն դարձել է ամենամյա: Խոսվեց փառատոնի կարևորության մասին, որպես խթան՝ խորությամբ ծանոթանալու հայ գրողների կյանքին ու գործունեությանը և հանրությանը ներկայացնելու նրանց մտքի գոհարները:
Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերիպիչներին, փառատոնի միջոցով դպրոցականների հայրենասիրական ոգին բարձրացնելու և նրանց մոտ գեղագիտական ճաշակի ձևավորմանն օժանդակելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53