Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2014

 Սիրելի ուսանողներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ուսանողների համաշխարհային օր, իսկ մի շարք երկրներում այն նշվում է նաև որպես երիտասարդության համախմբման ու միասնականության օր:
Ձեզ մաղթում եմ հաջողություններ, աշխույժ և ակտիվ ուսանողական կյանք, խորը և կայուն գիտելիքներ, քանզի մասնագիտական աշխատանք ձեռք բերելու ճանապարհին մրցունակ գիտելիքների առկայության դեպքում միայն կարող է ապահովված լինել աշխատանքում լավագույնս դրսևորվելու հնարավորությունը:
Որպես կանոն ուսանողները նաև իրենց ժամանակի հասարակական կյանքի ակտիվ մասնակիցներն են լինում, քաղաքացիական հասարակության ձևավորման առաջամարտիկները: Ուստի լիահույս եմ, որ վայոցձորցի ուսանողները, որոնք մեծ ավանդ և ակտիվություն ունեն մարզի հասարակական կյանքում,  այսուհետ նույնպես լինելու են մարզային բոլոր ձեռնարկումների մասնակից, ինչու չէ, նաև խաձեռնողներ:
Սիրելիներս Վայոց ձորի վաղվա լուսավոր օրը և ապագան պայմանավորված է նաև Ձեզանով:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մայրաքաղաքում և մարզում գործող ԲՈՒՀ-երի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող վայոցձորցի բոլոր ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում՝ կամք, ուժ ու եռանդ, ուսման մեջ հաջողություններ ու հաստատակամություն նպատակների իրականացման ճանապարհին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08