Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա <<Լույս>> հիմնադրամի կողմից կազմակերպված <<Եղեգեաց>> խորագրով փառատոնը 17.07.2014
Սիրով ներկայացնում ենք փառատոնի կազմակերպիչների` > հիմնադրամի, կողմից տարածած մամլո հաղորդագրությունը և բոլոր ցանկացողներին հրավիրում Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոն: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի անվան զբոսայգի:
2014 թվականի հուլիսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Գագիկ Անանյանը: Նիստի օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը. 1. Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը և կարևորությունը, 2. Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, 3. Մարզային հանձնաժողովների և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակության մասին, 4. Այլ հարցեր: Ներկայացվեց, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումը զուտ վիճակագրական նպատակներով գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ համընդգրկում տվյալների հավաքագրման, մշակման, տարածման և դրանց օգտագործման վիճակագրական գործառույթ է: Ներկայացվեցին օրակարգի հարցերը, ծավալվեց շահագրգիռ քննարկում: Նիստին մասնակցում էին ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարներ:
ՀՀ Կառավարության որոշմամբ ծնողազուրկ, սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպան նպատակով 2014 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզին հատկացվել է 195 տեղ: Այն անցկացվելու է 3 փուլով, 20-ական օր տևողությամբ: Երեխաների հանգստի կազմակերպման առաջին փուլն սկսվել է հունիսի 20-ին: Վայոց ձորի մարզից այդ փուլում Հանքավանի > ճամբար է մեկնել 55 երեխա: Նրանք իրենց հանգիստն անցկացրել են մինչև հուլիսի 9-ը: Ճամբարային հանգստի երկրորդ փուլը մեկնարկեց հուլիսի 9-ին: Ճամբար է մեկնել 70 երեխա: Երկրորդ խմբի երեխաները ճամբարում կհանգստանան մինչև հուլիսի 28-ը: Իսկ հուլիսի 28-ին այս երեխաներին կփոխարինեն ևս 70-ը, որոնց հանգիստը կկազմակերպվի մինչև օգոստոսի 16-ը: Երեխաների տեղափոխությունը կազմակերպվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից: Ճամբար մեկնող երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մարզային աշխատակիցները:
Կայացավ քաղաքացիների հուլիս ամսվա ընդունելությունը 14.07.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ս/թ հուլիսի 11-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 71 քաղաքացի, ընդունելության էին եկել 64-ը: Ընդունելության եկած 62 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: 2 քաքաքացի դիմել էր աշխատանքի տեղավորրման խնդրանքով, որոնց դիմումների վերաբերյալ հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել հարցերը և օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել:

Զորահանդես Եղեգնաձորում 13.07.2014
2014 թվականի հուլիսի 12-ին Եղեգնաձոր քաղաքում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 17-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ազատամարտիկներ, պետական այրեր: Հանդիսավոր միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները` Անդրանիկ Մակարյանը մասնավորապես նշել է, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար: Շնորհավորելով ներկաներին 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ընդգծել է, որ տոնական օրը Վայոց ձորի մարզկենտրոնում մեծ հանդիսությամբ նշելը բնավ պատահական չէ, քանի որ ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է նաև, որ զորամիավորման կազմավորման տարեդարձը ևս մեկ պատեհ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով: Անդրադառնալով Հայոց բանակի մարտունակությունը և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազամատենչ հայտարարություններին և հակառակորդի ագրեսիվ գործողություններին` պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր հայ զինվորն առանց երկնչելու և պատվով է կատարում իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր` զսպող մեխանիզմների միջոցով կանխելով հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի անհաջող գործողությունները: Շնորհավորական ելույթներով հանդե են եկել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Որպես քրտնաջան աշխատանքի արդյունք` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զորամիավորման հրամանատարությանն է հանձնել զորամիավորման մարտական դրոշը: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով:

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես են գալիս հանրային հաշվետվությամբ 11.07.2014
2014 թվականի հուլիսի 7-ին մեկնարկել է ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարների գործունեության կիսամյակային արդյունքների մասին հանրային հաշվետվություն ներկայացնելու գործընթացը: Հունիսի 7-ին հանրային հաշվետվությամբ հանդես են եկել Գնդեվազ և Ագարակաձոր, հունիսի 8-ին՝ Մալիշկա, Աղավնաձոր, Արփի և Գետափ, հունիսի 9-ին՝ Գլաձոր, Վերնաշեն, Քարագլուխ և Կարմրաշեն, հունիսի 10-ին՝ Աղնջաձոր, հունիսի 11-ին՝ Խաչիկ և Չիվա համայնքների ղեկավարները: Գալիք շաբաթ համայնքների ղեկավարները հանրային հաշվետվությամբ հանդես կգան ներքոնշյալ ժամանակցույցով. հունիսի 14-ին՝ Ելփին, Զառիթափ և Ռինդ, հունիսի 15-ին՝ Մարտիրոս, Սերս, Բարձրունի, հունիսի 16-ին՝ Արտաբույնք, Հորբատեղ, Ազատեկ, հունիսի 17-ին՝ Փոռ, Արտավան, Սարավան, հունիսի 18-ին՝ Արին, Զեդեա, Հերհեր համայնքեր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչություն (+374.281) 2.30.61 հեռախոսահամարով:


