Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համաժողով` "Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում" թեմայով

16.07.2015

Համայնքների 200 ղեկավար և ավագանու անդամ հավաքվելու են Եղեգնաձորում և Աղվերանում ` քննարկելու քաղաքացիների մասնակցության խնդիրները

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը 2015 թ. հուլիսի 14-16-ը, Եղեգնաձորում և Աղվերանում անցկացնում է "Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում" թեմայով համաժողովներ: Համաժողովներին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող մոտ 200 համայնքի ղեկավար և ավագանու անդամ:

Մարզային համաժողովների նպատակն է ընդլայնել Հայաստանում քաղաքացիների մասնակցության աստիճանը համայնքներում որոշումների կայացման հարցում: Լիագումար նիստի ընթացքում տեղական և միջազգային կազմակերպություններն ու փորձագետները ներկայացնելու են համայնքներում քաղաքացիների մասնակցության գործիքներն ու լավագույն փորձը՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող քաղաքացիների մասնակցության փորձնական նախաձեռնությունները: Թեմատիկ խմբերում մասնակիցները քննարկելու են մասնակցային բյուջետավարումը համայնքներում, ավագանու և քաղաքացիական հասարակության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների դերը քաղաքացիների մասնակցության խթանման գործում:

Միջոցառումները ֆինանսավորվում են Դանիայի կառավարության կողմից` "Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը" ծրագրի շրջանակում: Սա Հայաստանում տեղական քաղաքական կառավարման զարգացմանը և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի և Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ներդրումն է:

Հիմք ընդունելով այն գործիքներն ու նախաձեռնությունները, որոնք ներկայացվել ու քննարկվել են մարզային համաժողովների ժամանակ, մշակվելու է "Քաղաքացիների մասնակցության ուղեցույց" Հայաստանի համայնքների ընտրված ներկայացուցիչների համար:

2014թ մարտի 26-ին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն ընդունեց "Հայաստանում տեղական ժողովրդավարության վիճակի մասին թիվ 351(2014) հանձնարարականը", որը, ի թիվս այլ առաջարկների, Հայաստանի իշխանություններին առաջարկում է տեղական մակարդակում կիրառել քաղաքացիների մասնակցությունը խթանող գործիքներ և բնակչության շրջանում հետաքրքրություն առաջացնել իրենց աշխատանքի և ձեռքբերումների նկատմամբ:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը ներկայացնում է տեղական և տարածքային իշխանություններին և խթանում է տեղական ժողովրդավարությանը: Այն բաղկացած է երկու պալատներից ` Տեղական իշխանությունների պալատ և Տարածքային պալատ, որոնք ներառում են ավելի քան 200 000 տեղական և տարածքային իշխանությունների ներկայացնող 324 մշտական և 324 փոխարինող անդամների:

Աղբյուրը` http://mtaes.am/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28