Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՃՏՊ Եղեգնաձոր քաղաքում

17.07.2015

Հուլիսի 17-ին, ժամը 11.07-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում վթարված ավտոմեքենա կամ տուժածեր չեն հայտնաբերվել:
Ժամը 11.28-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել վեկտրա» մակնիշի 34SD032 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը վրաերթի է ենթարկել քաղաքացիներ Գ. Խ.-ին (ծնվ.1949թ) և Զ. Ն.-ին (ծնվ.1961թ.) և տեղափոխել է նրանց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել: 

Աղբյուրը` http://mtaes.am/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28