Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների` 2015 թվականի հուլիս ամսվա ընդունելություն

16.07.2015

2015 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 96 քաղաքացի, ընդունելության էին եկել 97-ը:
Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 91 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 2 քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը` խմելու և ոռոգման ջրերի, իսկ 1 հոգի` հողային վեճի հիմնախնդրի հետ կապված: Նշված հարցերով դիմած քաղաքացիների հիմնախնդիրները կարգավորելու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրելու, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանելու ընդունելության եկած քաղաքացիներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28