Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Աղավնաձոր  համայնքում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Աղավնաձոր համայնքում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը 27.04.2015

Ապրիլի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ժամը՝ 12.00-ին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ այցելել է Աղավնաձոր համայնք և մասնակցել Հայոց Ցեղասպանության արդեն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Խաչքարի բացումից հետո համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի ուղեկցությամբ մարզպետ Հարություն Սարգսյանը խաչքարի հարևանությամբ այգում խորհրդանշական ծառ է տնկել, ի հշատակ Սուրբ նահատակների: Այնուհետ մարզպետը մասնակցել է համայնքի մշակույթի տանը գյուղի արվեստի և հանրակրթական դպրոցների աշակերտների ուժերով կազմակերպված հուշ-ցերեկույթին: Նշենք, որ միջոցառումներին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր, գործարար Սամվել Սարգսյանը: Նույն օրը, ժամը՝ 14.00-ին, Մալիշկա համայնքում նույնպես տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողություն, որին մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը :

Վայոց ձորի համայնքներում շարունակվում են տեղադրվել խաչքարեր, ի հիշատակ  Հայոց Ցեղասպանության նահատակների

Վայոց ձորի համայնքներում շարունակվում են տեղադրվել խաչքարեր, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների 27.04.2015

Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում խաչքար տեղադրվեց նաև Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու բակում: Եկեղեցու բակը սովորականից բազմամարդ էր: Ջերմուկցիներին ու դրսից ժամանած հյուրերին այստեղ համախմբել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող խաչքարի օծումը: Հուշակոթող Խաչքարի բացման պատիվը տրված էր եկեղեցական սպասավորին և Հայաստանի սահմանը ապագայում անսասան պահող զինվորին: Օրհնության ու օծման կարգ կատարեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը: Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գալուստ քահանա Սահակյանի կարծիքով՝ այս խաչքարով Ջերմուկը ևս միացավ ամբողջ աշխարհում Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ու աշխարհասփյուռ հայության արդար պահանջին: Հավատացյալ բազմությունն աղոթք հնչեցրեց առ Աստված՝ 100 տարի առաջ նահատակված մեկուկես միլիոն հայերի հիշատակի համար: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի խոսքով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցով ու այդ օրը խորհրդանշող իրադարձություններով պատմության մեջ պայքարի մի նոր շրջափուլ է սկսվում: Իրենց ելույթի խոսքով հանդես եկան Ջերմուկի ավագ դպրոցի, Հայոց պատմության ուսուցչուհի Զարմիկ Հակոբյանը, Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակից Գոհար Թադեւոսյանը, ռուսաստանաբնակ բարեր Սերգեյ Մովսիսյանը եւ այլոք: Բարերար Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ Խաչքարը տեղադրվել է ոչ միայն իրենց հովանավորությամբ, այլ նաև՝ Ջերմուկ քաղաքի բնակիչների, քաղաքի պետական և ոչ պետական հաստատություների աշխատակիցների օժանդակությամբ եւ հայտնեց իր պատրաստակամությունը, որպեսզի աջակցեն Խաչքարի կառուցապատման հետագա աշխատանքներին, որոնք անավարտ են մնացել: Նախատեսվում է նաեւ, հուշ-քարի շրջակայքը վերածել փոքրիկ այգու: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին, Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած մեր նախնիների վառ հիշատակը: Միջոցառման ավարտին, ներկանները 100 խորհրդանշական ծառ տնկեցի եկեղեցու բակում, ի նշան հարգանքի մեր նախնիների, ովքեր զոհ գնացին Օսմանյան կայսրության յաթաղանին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին՝ Ջերմուկ գրուպ ընկերության տնօրեն Անաստաս Արսենյանը, Ռուսաստանից ժամանած բարձրաստիճան հյուրեր: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում անցկացվեց նաև Գնդեվազ գյուղում, որտեղ դպրոցի աշակերտներն ու բնակիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Ներկաները Սուրբ Հռիփսիմե մատուռի դիմաց տեղադրված խաչքարի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Երթ` դեպի Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար

Երթ` դեպի Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար 24.04.2015

Ապրիլի 24-ին վաղ առավոտից մարդաշատ էր Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցին հարակից հրապարակը, որտեղից կազմակերպվեց երթ՝ դեպի Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու: Հրապարակում հավաքված ժողովրդի առջև նահատակների հիշատակի ոգեկոչման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ղեկավարությամբ, ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների և համայնքների ղեկավարների, պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և հանրության մասնակցությամբ կազմակերպվեց երթ` դեպի եղեգնաձորյան եռաբլուրում տեղադրված Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար: Նշենք, որ մինչ երթը մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Եղեռնին զոհ գնացած 1,5 միլիոն անմեղ նահատակների սրբադասմանը նվիրված հոգևոր կարգին:

Հուշ երեկո և ջահերով երթ՝ Եղեգնաձորում

Հուշ երեկո և ջահերով երթ՝ Եղեգնաձորում 24.04.2015

Ապրիլի 23-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հուշ երեկո, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և այլ պաշտոնյաներ, ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների ղեկավարներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ: Երեկոյի ավարտից հետո կազմակերպվեց ջահերով երթ՝ դեպի Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար, որին մասնակցում էին երիտասարդներ և հասարակական ակտիվիստներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Զեդեա և Վայք համայնքներում  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  խաչքարերի բացման արարողություններին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Զեդեա և Վայք համայնքներում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերի բացման արարողություններին 23.04.2015

Ապրիլի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ժամը՝ 16.00-ին մասնակցել է Զեդեա համայնքում, 17.00-ին՝ Վայք համայնքում, ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերի բացման արարողություններին: Նույն օրը, ժամը՝ 19.00-ին, Հարություն Սարգսյանը ներկա է եղել Վայք քաղաքում կազմակերպված ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշ երեկոյին:

Ռինդ  և Գետափ համայնքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող  խաչքարերի բացման արարողություն

Ռինդ և Գետափ համայնքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացման արարողություն 23.04.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ապրիլի 23-ին, ժամը՝ 12.00-ին մասնակցել է Ռինդ համայնքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Նույն օրը, ժամը՝ 15.00-ին, նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողություն է տեղի ունեցել նաև Գետափ համայնքում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 17:03:12