Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընտրվել է Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ

11.05.2015

 Այսօր՝ մայիսի 11-ին, Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նիստը, որին ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահի տեղակալներ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, հանրակրթական դպրոցներում շախմատ դասավանդող ուսուցիչները, մարզադպրոցների շախմատի մարզիչները: Մինչ նիստի օրակարգը ներկայացնելը մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց հյուրին, ապա մարզում տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելու համար ձայնը փոխանցեց Հայաստանի շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մարզային ներկայացուցիչ Աշոտ Խուդավերդյանին: Մասնակիցներն իրենց հուզող խնդիրներն ուղղեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանին, ով պատասխանեց բոլոր հարցերին և հավելեց, որ Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման տեմպերը գոհացուցիչ չեն, ուստի պիտի անել ամենը շախմատի զարգացման արդյունքները ցանկալի աստիճանի հասցնելու համար: Այնուհետ նիստի մասնակիցները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին միաձայն ընտրեցին, Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը շնորհավորեց Հարություն Սարգսյանին Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքով կհասնեն ավելի լավ արդյունքների: Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և վստահեցրեց, որ ամեն կերպ կօժանդակի ՀՀ Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման և մասսայականացման գործին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08