Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի ,,Հոգևոր ակումբի,, անդամներն այցելեցին սահմանամերձ Խաչիկ համայնք

ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի ,,Հոգևոր ակումբի,, անդամներն այցելեցին սահմանամերձ Խաչիկ համայնք 15.06.2015

Անվախ, հյուրընկալ և բերդի պես կանգուն. ահա այսպես կարելի է որակել ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղը և նրա բնակիչներին: Սահմանամերձ գյուղերը գտնվում են մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում են և դա արտահայտվում է ոչ միայն տնտեսական և ֆինանսական ենթակառուցվածքներում օգնություն և օժանդակություն տրամադրելով, այլև կարևորվում էմեր սահմանները պահող և պահպանող գյուղերի հոգևոր և մշակութային կյանքը հարստացնելու խնդիրը: Հենց այս նպատակով էր, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի աջակցությամբ` Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորները և Եղեգնաձորի հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հունիսի 14-ին այցելեցին Խաչիկ համայնք: Այցի նպատակը ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվող հոգևոր ակումբի հանդիպումը սահմանամերձ գյուղում անցկացնելն էր: Տեղեկացնենք, որ Վայց ձորի մարզային երիտասարդական կենտրում գործում է հոգևոր ակումբ, որը վարում է Եղեգնաձորի հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը: Հանդիպումների նպատակը երիտասարդների հոգևոր դաստիարակությունն է: Եվ այս անգամ ակումբի հերթական հանդիպումը որոշվեց անցկացնել Խաչիկ գյուղում: Ներկաները մասնակցեցին Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից մատուցված կիրակնօրյա պատարգին, այցելեցին նաև Քարակոփ կամ Խոտակերաց եկեղեցի, որը Հայաստանի նշանավոր վանքերից մեկն է: Հոգևոր ակումբի հանդիպման ժամանակ տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը խոսեց հայ ժողովրդի ազգային ինքնության, բարոյական և քրիստոնեական արժեքների պահպանման գործում Հայ եկեղեցու դերի և նշանակության մասին: Նշեց, որ դարեր շարունակ Հայ եկեղեցին հայոց պետականության կայացման գործում իր ուրույն դերն է ունեցել: Եկեղեցին այսօր ներկայացված է նաև հայոց բանակում, ինչը մեծապես կարևոր է մեր զինվորի մարտական ոգին բարձր պահելու գործում: Խորհրդանշական էր, որ այդ մասին խոսվեց հենց Խաչիկ գյուղում, ուր Հայոց բանակի զինվորները բարձր մարտական ոգով և առ Աստված հավատով պահպանում են մեր սահմանները: Խոսվեց նաև քրիստոնեկան արժեքները խեղաթյուրող աղանդների, դրանց վտանգի մասին` շեշտադրելով դրանց դեմ պայքարի կարևորությունը:

Ի գիտություն մարզի գյուղացիական տնտեսություն վարողների

Ի գիտություն մարզի գյուղացիական տնտեսություն վարողների 15.06.2015

Հարգելի վայոցձորցիներ: Հայտնում ենք, որ 2015 թվականի հունիսի 6-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու...

 Թունավորում օձի խայթոցից

Թունավորում օձի խայթոցից 15.06.2015

Հունիսի 15-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.25-ի սահմաններում օձի խայթոցի նախանշաններով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Բկ է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի բնակիչ Ջ. Մ.-ը (ծնվ. 1955թ.). բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Աղբյուրը՝ mes.am,15.06.2015

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի  Խոյի կուսակալությունը  ընդլայնում են  տնտեսական, մշակութային, մարզական համագործակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալությունը ընդլայնում են տնտեսական, մշակութային, մարզական համագործակցությունը 15.06.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Հոսեյն Սեյվանի Ասլը ս/թ հունիսի 11-ին ստորագրել են Հուշագիր, ըստ որի՝ երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ պայմանավորվածությունների իրականացման համար ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալությունը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ընդլայնում են տնտեսական, մշակութային, մարզական համագործակցությունը, հիմք ընդունելով՝ 05.11.2010 թվականին Խոյ քաղաքում կնքված հուշագրի 9-րդ նիստի 1, 6, 2 կետերի պահանջները: Կողմերը համաձայնվում են փոխադարձ համագործակցության շարունակմանը նախկինում ստորագրված Հուշագրի հետևյալ կետերով.

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 12.06.2015

Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի հունիսի 12-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 12.06.2015

2015 թվականի հունիսի 11-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիպում մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ,,Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾԻԳ,, պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը: Աշոտ Վարդանյանը ներկայացրեց մարզի համայնքներում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ գազաֆիկացման, ոռոգման ու խմելու ջրագծերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ: Նա նշեց, որ բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լուծել համայնքի կողմից իրականացվող համաֆինանսավորման հարցերը: Իրենց հուզող խնդիրների վերաբերյալ ԾԻԳ-ի տնօրենին հարցեր ուղղեցին Գետափ, Արենի, Մալիշկա, Արին, Գոմք և Ելփին համայնքների ղեկավարները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:48:09