Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ 06.03.2015
Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր և տատիկներ, նազելի քույրեր ու դուստրեր, ընդունեցեք իմ ջերմ ու սրտագին շնորհավորանքները, Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, կանացի երջանկություն, ընտանեկան ներդաշնակություն և աշխատանքային հաջողություններ: Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը: Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները: Բոլորիդ մաղթում եմ պայծառ գարուններ ու սեր: Մաղթում եմ նաև, որ գարնան նման լուսավոր ու կենսատու լինեք `Ձեր ընտանիքներին բերելով խաղաղ օրեր, ընտանիքում դառնալով կյանքի սկիզբ ու ներդաշնակ կեցության խորհրդանիշ: Անգնահատելի է հայ կնոջ դերը մեր ժողովրդի կյանքում և անչափելի է նրա ներդրումը՝ ժողովրդի համար կարևորագույն և գոյության պայքարի շրջադարձային պահերին։ Կնոջ դերը մեր ժողովրդի պատմության ընթացքում մշտապես կարևորվել է նաև ընտանիքի ամրության, ավանդական կենսաձևի պահպանման ու երեխաների դաստիարակության գործում: Մայրերն են մեր երեխաների հոգիներում սերմանում ազգայինն ու համամարդկայ

Տոնական շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում 06.03.2015
Տոնական շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում:

Հերթական միջոցառումը Վայոց ձորի մարզային գրադարանում 06.03.2015
Մարտի 5-ին Վայոց ձորի մարզային գրադարանում ,,Հայ ընտանիքի հոգեբանական պատկերը,, խորագիրը կրող զեկուզումով հանես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդգես Իսախանյանը: Միջոցառումը կազմակերպվել էր մարզային գրադարանի կողմից Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականը ,,Ընտանիքի տարի,, հայտարարած ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանի պաշտոնյաներ, գրադարանի աշխատակիցներ, ընթերցողներ, ավագ տարիքի դպրոցականներ, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Զեկուցումից հետո ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ: Միջոցոռման ավարտին գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին և մասնակիցներին:
Միջոցոռում նվիրված Սպարապետի ծննդյան օրվան 06.03.2015
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել մարզկենտրոն Եղեգնաձորի ավագ դպրոցում: Ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տարածքային զինկոմիսարիատի, ոստիկանության մարզային վարչության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, զինվորներ, աշակերտներ: Ներկաներին ողջունեցին դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վահագն Շահբազյանը: Աշակերտները նախ ներկայացրին Սպարապետի կենսագրությունը՝ խոստում տալով հավատարիմ մնալ Երկրապահ կամավորականի երդմանը, այնուհետ ցուցադրեցին ռազմահայրենասիրական խաղերի իրենց հմտությունները:

Տեղեկատվություն 04.03.2015
Վայոց ձորի մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի ժամանակացույցը և մասնակիցների թիվը

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստ 04.03.2015
Մարտի 3 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի թիվ 2 նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի, Եղեգիսի, Գնիշիկի, Մարտիրոսի, Գողթանիկի, Աղնջաձորի, Արփիի, Մալիշկայի, Հերմոնի, Արենիի, Ելփինի, Խաչիկի, Շատինի, Հերհերի, Հորբատեղի, Սերսի, Արինի, Գնդեվազի, Արտաբույնքի, և Վարդահովիտի գյուղական համայնքների վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի և ՀՀ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Թառաթումբ, Սալլի, Շատին և Գետափ համայնքների վարչական տարածքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի քննարկման մասին հարցերը: