Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել է ,,ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի Վայոց ձորի մարզային փուլը

29.06.2015

 2015 թվականի հունիսի 26-28-ը Վայոց ձորի մազկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզադաշտում` համաձայն սահմանված ժամանակացույցի, մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի 2015 թվականի Վայոց ձորի մարզային փուլը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը,մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները:
Մարզպետ տեղակալը ողջունեց մրցույթի մասնակիցներին, հաջողություններ մաղթեց նրանց ինչպես մարզային, նմանապես և հանրապետական փուլերում:
Ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Սուրիկ Պռազյանը:
Մրցույթի տարածքային փուլն անցկացվել է հունիսի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում՝ մարզի 3 քաղաքային համայնքներում, որին մասանակցել են տարածաշրջանի գյուղական համայնքների մարզական 130 ընտանիքները:
Մրցույթն անց է կացվել չորս տարիքային խմբերով, հետևյալ մարզաձևերով` խաղային փոխանցումավազք`30մ, խաղային փոխանցումավազք` 80մ (15մ+25մ+40մ), բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ, հրաձգություն, հեռացատկ և հավաքել ,,Հաղթանակ,, բառը մարզաձևով:
Մարզային փուլի արդյունքներով ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլին Վայոց ձորի մարզից կմասնակցեն չորս տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված 12-ը ընտանիքները:
Մրցույթի հանրապետական փուլը կկայանա Ծաղկաձորում` սեպտեմբերի առաջին տասնօրյակում:
Մարզի տարածքային փուլերում հաղթած 36 ընտանիքները գրավելով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը, կարժանանան խրախուսական պարգևների` համապատասխանաբար ստանալով 60, 50 և 40 հազարական դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34