Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արխանգելսկի մանկատան սաների այցը ՀՀ Վայոց ձորի մարզ

26.06.2015

 Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի կառավարության և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրվեց առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի 2015-2017թ.թ. միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում ս/թ հունիսի 25-ից հուլիսի 2-ը` փոխադարձ այցով Վայոց ձորի մարզում են Արխանգելսկի մարզի մանկատան 13-16 տարեկան թվով 10 սաներ` խմբի ղեկավարի ուղեկցությամբ: Մանկատան սաները հիմնականում իրենց հանգիստն անցկանելու են Ջերմուկ առողջարանային քաղաքի ,,Արարատ,, մոր և մանկան առողջարանում: Երեխաների ակտիվ հանգիստը լավագույնս կազմակերպելու համար նախապատրաստվել է հատուկ օրակարգ: Ըստ օրակարգի երեխաները յուրաքանչյուր օր առավոտյան և երեկոյան այցելում են Ջերմուկ քաղաքի հայտնի հանքային ջրերի ըմպելասրահ: Երեխաների համար կազմակերպվում են դիստոկետներ, անցկացվել է վոլեյբոլի մրցույթ, կազմակերպվելու են շրջայցեր Ջերմուկի տեսարժան վայրեր: Այցի շրջանակներում մանկատան սաները այցելելու են նաև մարզկենտրոն Եղեգնաձոր և Մալիշկայի համայնք: Բացի ակտիվ հանգստից երեխաներն այցի ողջ ընթացքում ,,Արարատ,, մոր և մանկան առողջարանում անցնելու են համապատասխան բուժման կուրսեր:
Այսօր ծրագրված է երեխաների այցը Ջերմուկ քաղաքի հարևանությամբ գտնվող Գնդեվանք միջնադարյան եկեղեցական համալիր, որը կառուցվել է 931-938 թվականներին:
Տեղեկացնենք, որ ս/թ ապրիլի 22-30-ը, համագործակցության համաձայնագրի շրջանակներում, Վայոց ձորի Մալիշկա համայնքի թիվ 2 դպրոցի 12-17 տարեկան թվով 9 աշակերտներ 2 ուսուցիչների ուղեկցությամբ այցելել են Արխանգելսկի մարզ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53