Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

26.06.2015

  2015 թվականի հունիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի 8 համայնքներում փոքրածավալ շինարարական աշխատանքների ընթացքի մասին հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, Աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) խորհրդատու, Օքսֆամը Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանը, ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանը, նույն կազմակերպությունից ծրագրի պատասխանատու Սուսաննա Օնանյանը և թիրախ 8 համայնքների ներկայացուցիչները: Ռուզաննա Ստեփանյանը ներկայացրեց հունիսի 29-ից մեկնարկող 42 օր տևողությամբ ծրագիրը, որով նախատեսվում է Ելփին, Չիվա, Խաչիկ, Արենի, Արփի, Հորբատեղ, Արտաբույնք, Ագարակաձոր համայնքներում փոքր ծավալների շինարարական աշխատանքներ իրականացնել, ըստ համայնքների կարիքների: Մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց նախատեսված ծրագրերի համար և նշեց, որ Վայոց ձորի մարզպետարանը պատրաստ է համագործակցել և հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել ծրագրերի իրականացմանը: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է Օքսֆամի հայաստանյան գրասենյակը, Աղետների ռիսկի կառավարման Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության գրասենյակի և Օքսֆամ-ի կողմից ֆինանսավորվող ,,Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը,, ծրագրի շրջանակներում, ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի միջոցով: Հավելենք, որ մարզպետարանի առաջին հարկում բացվել է կազմակերպության կողմից նախկին տարիներին իրակացված ծրագրերի մասին պատմող ցուցահանդես:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53