Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ հանձնաժողովի նիստը

29.06.2015

 Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակն ուսումնասիրող   հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ`ՎՁՄ աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ, հանձնաժողովի նախագահ Նորայր Սիմոնյանը, քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը, ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության  Վայոց ձորի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Վաչիկ Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարարության ,,Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն,, ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի բժիշկ-հիգիենիկ Հովիկ Սարգսյանը, ինչպես նաև ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը:
Քննարկվեց մարզի ՆՈՒՀ-երում իրականացված ուսումնասիրության արդյունքները, նշվեց, որ  մանկապարտեզների մեծ մասում առկա է  մտահոգիչ իրավիճակ, որը վերացնելու համար պահանջվում են ջանքեր և համայնքի ղեկավարից, և կազմակերպության տնօրենից, այլապես մանկապարտեզների գործունեությունն այդ վիճակում համաճարակների բռնկման ռիսկ է պարունակում:
Մարզպետը հանձնարարեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին՝ ուսումնասիրման ընթացքում վեր հանված թերությունները վերացնելու նպատակով, համապատասխան շրջաբերական նամակներ ուղարկել այն համայնքների ղեկավարներին, որոնցում գործում են նման կարգավիճակ ունեցող ՆՈՒՀ-եր, նշելով յուրաքանչյուր հաստատությունում առկա իրավիճակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53