Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Ջերմուկի քաղաքապետարանում

25.06.2015

2015 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկի քաղաքապետարան: Ուղեկցող խմբում են եղել նաև նույն վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը, գլխավոր մասնագետ Վարդան Հովհաննիսյանը, առողջապահության և uոցիալական ապահովության վարչության պետի բուժգծով տեղակալ Սամվել Շահբազյանը: Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը մասնակցել են Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, քաղաքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը, աշխատակազմի քարտուղար Գոհար Թադևոսյանը: Քննարկման օրակարգում եղել են զբոսաշրջության ակտիվ սեզոնի հետ կապված մի շարք հարցեր: Օրակարգային հարցերից հրատապ է համարվել Ջերմուկի <<Մուշեղ ՀԷԿ>>-ի գործունեության վերաբերյալ հարցը, քանզի առողջարանային Ջերմուկ քաղաքի այցեքարտը համարվող <<Ջրահարսի վարսեր>> ջրվեժը նշված ՀԷԿ-ի աշխատանքների պատճառով վերածվել է փոքրիկ առվակի, որը բնականաբար հարուցում է թե՛ արտերկրից, թե՛ Հայաստանի այլ մարզերից քաղաք այցելող զբոսաշրջիկների դժգոհությունը: Հավելենք, որ 2008 թ. ՀՀ կառավարության որոշմամբ զբոսաշրջության կենտրոն հայտարարված Ջերմուկում այսօր ամենակարևոր խնդիրը քաղաքը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ և հետաքրքիր դարձնելն է, իսկ այդ գործում առաջնային է համարվում նախկինում հայտնի ջրվեժի տեսքն ու գեղեցկությունը վերականգնելու հարցը:
Քննարկման արդյունքում պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա 4 ամիսներին կդադարեցվի ՀԷԿ-ի աշխատանքը, և ջրվեժն այցելուներին կներկայանա իր ողջ հմայքով: Նշենք, որ երկարատև բանակցություններից հետո է միայն հնարավոր դարձել  հարցի լուծումը՝ ի նպաստ քաղաքի:
Քննարկվել է նաև արհեստական լճակների մաքրման աշխատանքների ընթացքի և ավարտի վերաբերյալ հարցը և նշվել է, որ նախկինում աղտոտված լճակներն այսօր արդեն զուլալ ու մաքուր ջրերի խոխոջունով են ընդունում Ջերմուկի բնակիչներին, քաղաք այցելած զբոսաշրջիկներին և առողջարանային բուժման ու հանգստի եկած այցելուներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53