Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

29.06.2015

Այսօր՝ հունիսի 29-ին՝ Անհայտ կորած ազատամարտիկի օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքից անհայտ կորած ազատամարտիկներ Վարդան Սամվելի Հովհաննիսյանի, Էդվարդ Լևուշի Սարդարյանի և Բարձրունի համայնքից՝ Արսեն Արտուշի Ստեփանյանի հարազատներին: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, Եղեգնաձորի և Վայքի զինկոմները, Գետափ և Բարձրունի համայնքների ղեկավարները, երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում մարզպետ Հարություն Սարգսյանը հնչեցրեց անհայտ կորած տղաների անունները, որի ընթացքում բոլորը հոտնկայս հարգեցին նրանց հիշատակը: Մարզպետը մխիթարանքի խոսքեր ասաց անհայտ կորած ազատամարտիկների ծնողներին և հարազատներին: Ծնողներն ու հարազատները շնորհակալություն հայտնեցին մարզպետին ցուցաբերած ուշադրության համար: Ի պատասխան նրանց շնորհակալության մարզպետը նշեց, որ անհայտ կորած ազատամարտիկների ընտանքիների հանդեպ վերաբերմունքը պետականորեն է ցուցաբերվում՝ ամենուր և հավելեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետն ու մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցները պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով օգտակար լինելու նրանց ընտանիքներին: Նշենք, որ մարզպետը հանդիպմանը մասնակից անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին դրամական օգնություն է տրամադրել:
Հանդիպումից հետո մարզպետի գլխավորությամբ հանդիպման մասնակիցներն ուղևորվեցին Եղեգնաձորի եռաբլուր, ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին և հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին: Մարզպետը նշեց, որ անհայտ կորած վայոցձորցի ազատամարտիկների հիշատակը միշտ վառ է մնալու հայրենակիցների հիշողություններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34