Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի համայնքների խոշորացման հետ կապված հանրային քննարկում

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի համայնքների խոշորացման հետ կապված հանրային քննարկում 02.07.2015

Այսօր, հուլիսի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի Վայք և Զառիթափ փնջերում համայնքների խոշորացման հետ կապված հանրային լսում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, "Համայնքների ֆինանսիստների միավորում" կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը, GIZ գերմանական կազմակերպության փորձագետներ, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները և ավագանիների անդամները: Վահան Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ իրականացվող պիլոտային ծրագրի թերություններից մեկը` բնակչության շրջանում իրազեկության պակասն է, որը լրացնելու համար հուլիսի 6-ից մեկնարկում են իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված հանդիպումներ ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Քննարկման ընթացքում ներկայացվեցին համայնքների խոշորացման գործընթացի առավելությունները և թերությունները, որոնց վերացման համար, ինչպես նշեց մարզպետ Հ. Սարգսյանը, պետք է աշխատել համատեղ ուժերով: Մարզպետը հավելեց նաև, որ մեր հանրապետությունում արդեն իսկ հասունացել է նման փոփոխություններ իրականացնելու պահը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցը Գոմք և Արտավան համայնքներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցը Գոմք և Արտավան համայնքներ 01.07.2015

Հուլիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Գոմք և Արտավան համայնքներ: Մարզպետը և աշխատանքային խմբի անդամները Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանի հետ միասին այցելեցին համայնքապետարան, որտեղ հանդիպում կայացավ գյուղի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրեցին համայնքում առկա խնդիրները, մասնավորապես` խմելու և ոռոգման ջրագծերի ներքին ցանցի վերանորոգման, միջհամայնքային ճանապարհի բարեկարգման, գյուղ.տեխնիկայի ձեռքբերման և համայնքի դպորցի վերանորոգման հետ կապված: Արտավան համայնքում ևս բարձրացվեցին միջհամայնքային ճանապարհի բարեկագման և գյուղ.տեխնիկայի ձեռքբերման հարցերը: Համայնքի բնակիչները խոսեցին գյուղի բուժ.կետում խմելու ջրի խնդրի և դպրոցի համար նոր գույքի ձեռքբերման անհրաժեշտության մասին: Մարզպետը համայնքի բնակչության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համայնքի բնակիչները պետք է իրենք փորձեն լուծում տալ համայնքային հիմնախնդիրներին: Հարություն Սարգսյանը հավելեց նաև, որ բնակչության կողմից բարձրացված խնդիրները կքննարկվեն մարզային իշխանությունների կողմից և կընդգրկվեն առաջիկա տարիների մարզի զարգացման ծրագրերում:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը 30.06.2015

2015 թվականի հուլիսի 7-ին, ժամը՝ 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը, հետևյալ օրակարգով՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետն անցելել է Եղեգնաձորի ռելեյի գործարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետն անցելել է Եղեգնաձորի ռելեյի գործարան 30.06.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Եղեգնաձորի ռելեյի գործարանում էր: Աշխատանքային այցի հիմնական նպատակը գործարանի աշխատաքներին ծանոթանալն էր: Այցի ընացքում մարզպետ Հ. Սարգսյանը շրջեց գործարանի արտադրամասերով և ծանոթացավ գործարանի աշխատանքային պայմաններին: Տեղեկացնենք, որ գործարանն ունի 150 աշխատակից: Գործարանի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկությամբ գործարանն ունի մոտ 165 արտադրատեսակ, իսկ մոտ ապագայում ծրագրվում է նաև այլ արտադրատեսակների արտադրություն: Ռ. Գրիգորյանը նշեց, որ գործարանի ողջ արտադրանքը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այս կապակցությամբ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգի միջև 19.04.2011թվականին ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Սա կարող է հնարավորություն ընձեռել գործարանին արտահանման և շուկայի ծավալների ընդլայնման համար, ինչն իր հերթին կնպաստի աշխատատեղերի ավալեցմանը և բնակչության որոշակի զանգվածի զբաղվածության խնդրի լուծմանը: Մարզպետը հավելեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են համագործակցել և առաջակցել գործարանի աշխատանքներին` առավել արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով: Տեղեկացնենք, որ գործարանն ունի ավելի քան 500 աշխատատեղի ներուժ:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն <<Անտառահրդեհների կանխարգելում>> թեմայով

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն <<Անտառահրդեհների կանխարգելում>> թեմայով 30.06.2015

Հունիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն ,,Անտառահրդեհների կանխարգելում,, թեմայով: Ուսումնավարժությունն անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների ծրագրի շրջանակներում: Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արշակ Մանուկյանը, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի պաշտպանության և պահպանության բաժնի պետ Արտաշ Մանասերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջին բաժնի պետ Գարիկ Ղամարյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզի համայնքապետերը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի Վայոց ձորի անտառտնտեսության և ,,Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն,, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Ուսումնավարժության ընթացքում նշվեց այն մասին, որ չոր եղանակային պայմանների հետևանքով հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեծվել` շեշտադրելով Հայաստանի Հանրապետության համար անտառների պահպանության և պաշտպանության կենսական նշանակությունը, հրդեհների առաջացման և դրանց կանխարգելման հետ կապված համապատասխան միջոցառումների իրագործումը: Ուսումնավարժությանը ներկա համայնքի ղեկավարները ներկայացրեցին այս հարցի հետ կապված իրենց հուզող 2 հիմնախնդիր` 1. Անտառամերձ համայնքներում ջրավազանների կառուցման անհրաժեշտություն` հրդեհի բռնկման դեպքում արագ կարգով համապատասխան միջոցառումների կազմակերպման նպատակով: 2. Հանդամիջյան և անտառամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքների իրականացում: Մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը նշեց, որ այս ուսումնավարժությունն ուղղված է հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում հրդեհների առաջացման վտանգների մասին իրազեկմանը: Ս. Թարվերդյանը համայնքապետերին հորդորեց համայնքներում բնակիչների շրջանում համապատասխան տեղեկատվություն և իրազեկում ապահովել նշված խնդրի վերաբերյալ:

Մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը

Մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը 29.06.2015

Հունիսի 26-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ,,Ջերմուկ աշխարհ,, առողջարանում տեղի ունեցավ շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի երջանկահիշատակ նախագահ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված ,,Ջերմուկ 2015,, շախմատի պատանեկան 10-րդ միջազգային բաց մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշամրցաշարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ, շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Տեղեկացնենք, որ ավանդական դարձած հուշամրցաշարն անցկացվելու է հունիսի 26-ից հուլիսի 6-ը, որին մասնակցում են մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Շվեդիայից, Գերմանիայից և Թուրքմենստանից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 18:50:13