Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց <<Պտղի սեռի խտրական ընտության դեմ պայքար>> ծրագրի շրջանակում

25.09.2015

 Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահիլճում անցկացվեց դասընթաց ,,Պտղի սեռի խտրական ընտության դեմ պայքար,, ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում են Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Արմավիրի զարգացման կենտրոնը և Մարտունու կանանց համայնքային խորհուրդը Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորելու մշակույթի հիմքով  հղիության արհեստական ընդհանտման քանակի կրճատմանը և  իրազեկության մակարդակի բարձրացմանը:
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանն իր խոսքում նշեց, որ այս խնդիրը շատ խորը արմատներ ունի, ուստի մեր հասարակության բոլոր շերտերը պետք է իրենց մասնակցությունն ունենան խնդրի լուծման գործում:
Դասընթացին մասնակցում էին մանկավարժներ, բժշկական և առողջապահական հիմնարկների, ոստիկանության, գյուղապետարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձիք:
Մասնակիցներին ցուցադրվեց ,,Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում,, խորագրով փոքրիկ ֆիլմ, որտեղ վերջին տարիներին կատարված հետազոտությունները ներկայացնում են Հայաստանում հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը և դրանից բխող այլ խնդիրներ:
Դասընթացի ժամանակ քննարկվեցին երևույթի տարածման շարժառիթները, դրանց վերացման հնարավոր ուղիները, հղիության արհեստական ընդհատման արդյունքում առաջացող առողջական խնդիրները և այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00