Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՍՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՍՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 24.07.2015

2015 թվականի հուլիսի 28-ին, ժամը 18:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում տեղի կունենա Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որը կուղեկցվի տոնական համերգային ծրագրով: Սիրով հրավիրում ենք բոլոր վայոցձորցիներին մասնակցելու մեր մարզի համար կարևոր և հիշարժան այս իրադարձությանը:

Այցելություն Հորսի համայնք

Այցելություն Հորսի համայնք 24.07.2015

Հուլիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, Հորսի համայնքի ղեկավար Շմավոն Ամիրգուլյանի ուղեկցությամբ Հորս համայնքում էր: Այցի շրջանակներում աշխատանքային խումբը եղավ Հորսի մշակույթի տանը, ծանոթացավ մշակույթի տան տեխնիկական վիճակին, որի տանիքի վերանորոգումը` ՀՀ կառավարության որոշմամբ, ընդգրկված է հրատապ լուծում պահանջող ծրագրերում: Տեղեկացնենք, որ Հորսի համայնքապետի առաջարկությամբ այցելություն կազմակերպվեց Հորսի ջրամբար,...

Շարունակվում են համայնքային այցերը

Շարունակվում են համայնքային այցերը 22.07.2015

Հուլիսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, Ռինդի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և Ելփինի համայնքապետ Խորեն Ավետիսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Ելփին և Ռինդ համայնքներում էին: Այցի նպատակը կերերի կուտակման և բերքահավաքի աշխատանքների ընթացքի դիտարկումն էր: Հանդիպման ժամանակ Հ. Սարգսյանը համայնքների ղեկավարներին հորդորեց առավել մեծ ուշադրություն դրաձնել և աջակցել գյուղացիական տնտեսություններին բերքահավաքը սեղմ ժամկետներում ավերտելու համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց վիտրաժի աշխատանքների ցուցահանդեսին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց վիտրաժի աշխատանքների ցուցահանդեսին 22.07.2015

Հուլիսի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից` "Վիտրաժի անվճար դասընթացներ" ծրագրի շրջանակներում կազմակերպված վիտրաժի (նկարչություն ապակու վրա) ցուցահանդեսին, որտեղ ցուցադրված էին դասընթացին մասնակցած 11 երիտասարդների ավելի քան 50 աշխատանքներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, դպրոցների, մշակութային հաստատությունների տնօրեններ, ծնողներ և երիտասարդներ: Մարզպետ Հ. Սարգսյանը, ողջունելեով նախաձեռնությունը, կարևորեց երիտասարդների բազմակողմանի մասնագիտական հմտությունների ձեռք բերման և զարգացման հնարավորությունները: Հ. Սարգսյանը նշեց նաև, որ նման դասընթացների առաքելությունը կայանում է ոչ միայն մասնագիտություն և նոր գիտելիքներ ձեռք բերելու մեջ, այլև սա հիանալի հնարավորություն է նոր ծանոթությունների և երիտասարդների` միմայանց հետ շփվելու համար: ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանն իր խոսքում նշեց, որ սա կենտրոնի կողմից կիրառական արվեստի ոլորտում իրականացրած միակ դասընթացը չէ: Կենտրոնում կազմակերպվել են նաև բատիկայի (նկարչություն կտորի վրա) ու պլաստիկ կավի անվճար դասընթացներ: Հ. Մարգարյանի տեղեկությամբ դասընթացներն անվճար են և ֆինանսավորվում են ՀԵՀ-ի կողմից: Ցուցահանդեսի ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնեց, որոնք պատրաստվել էին ՀԵՀ-ի կողմից: Դասընթացի մասնակիցներն իրենց հերթին անակնկալ էին պատրաստել: Երիտասարդները հայկական բնաշխարհը պատկերող վիտրաժի աշխատանք նվիրեցին մարզպետ Հարություն Սարգսյանին: Տեղեկացնենք, որ դասընթացն անցկացվել է 2015 թվականի մայիսի 18-ից հունիսի 25-ը, որին մասնակցել են անապահով ընտանիքների 11 երիտասարդներ: Սա հիանալի հնարավորություն է նոր մասնագիտություն ձեռք բերելու և անապահով երիտասարդների զբաղվածության խնդիրը լուծելու առումով:

Դասընթաց "Նախադպրոցական ուսումնական հաստատություններում բժշկա-հիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն" թեմայով

Դասընթաց "Նախադպրոցական ուսումնական հաստատություններում բժշկա-հիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն" թեմայով 20.07.2015

Հուլիսի 20-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց դասընթաց "Նախադպրոցական ուսումնական հաստատություններում (ՆՈՒՀ) բժշկա-հիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն" թեմայով: Դասընթացը կազմակերպվել է ի կատարումն` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականների: Տեղեկացնենք, որ դասընթացը վարում էին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտ Բաբայանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Նոնա Հայրապետյանը: Դասընթացին մասնակցում էին Վայոց ձորի մարզում գործող 17 ՆՈՒՀ-երի տնօրենները, մանկավարժները, բուժ.աշխատողները, սննդի կառուցահատվածի աշխատողները, դաստիարակները և նրանց օգնականները: Դասընթացին ներկա էին Առողջապահական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մասնագետների հետ քննարկվեցին նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հետ կապված հիմնահարցեր:

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը 18.07.2015

Հուլիսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Վայոց ձորում տևական ժամանակ է, ինչ տեղումներ չեն գրանցվել, որի պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքատվության հետ կապված: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մարզպետն իր մտահոգությունը հայտնեց աննախադեպ չորային եղանակային պայմաններում համայնքներում գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքատվության հետ կապված խնդիրների մասին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի ուղեկցությամբ այցելեցին համայնքներ` տեղում ուսումնասիրելու և պարզելու հասցված վնասների չափերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01