Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կանցկացվի "Բազե 2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը 09.07.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ հուլիսի 10-12-ը Եղեգիս համայնքնի "Սիրանույշ" ճամբարում կանցկացվի "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը: "Բազե" երիտասարդական հավաքը մեծ հնարավորություն է ինքնադրսևորվելու, տարբեր մրցույթներում ուժերը չափելու համար: Ընտրվել են մարզի 8 համայնքներ` Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի, Ազատեկ, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա (որտեղից ավելի շատ հայտեր են ներկայացվել երիտասարդների կողմից) և 2 ուսումնական հաստատություններ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Բոլոր երեք օրերն էլ կլինեն մրցութային: Երիտասարդներն իրենց ուժերը կփորձեն ինտելեկտուալ խաղում, երգի, պարի, նորաձևության, նկարչության, վոլեյբոլի, ֆուտբոլի, շախմատի, պարանի ձգման, բազկամարտի, սեղանի թենիսի և լողի մրցույթներում: Լավագույնները կընդգրկվեն "Բազե 2015" հավաքի Վայոց ձորի մարզի ջոկատում։

Մեկնարկել է ճգնաժամային հաղորդակցության թեմայով վարժանքը 09.07.2015
Հուլիսի 7-ին մեկնարկել է ,,ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժությունը: Երեկ` հուլիսի 8-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, մեկնարկեց ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ,,Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը,, թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժության խաղարկային փուլը: Այն անցկանում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ: Վարժանքին մասնակցում են նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները: Ներկա են նաև ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարները: Վարժանքի խաղարկային փուլի սկզբում ներկայացված ուսումնավարժության սցենարի, միջանկյալների և իրավիճակի զարգացման պլանի համաձայն՝ իրականացվեց ձևավորված աշխատանքային խմբերի խնդրադրում: Ուսումնավարժության սցենարի համաձայն` մարզերից մեկում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան բազմաթիվ ,,զոհեր, տուժածներ և անօթևան,, մարդիկ: Ստեղծվել է ,,թեժ գիծ'' , գործարկվել է հատուկ կայք-էջ, ''աղետի գոտուն'' կից ծավալվել է շարժական լրատվական կենտրոն, որը ,,դեպքի վայրում,, ապահովում է լրատվամիջոցների աշխատանքը և աղետի գոտուց պարբերաբար տրամադրում տեղեկատվություն: Ուսումնավարժության խաղարկային փուլի ընթացքում առաջին անգամ գործարկվեց նաև աղետների ժամանակ ձևավորվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը (ՄՄԼԿ), որի հիմնական նպատակն է աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` փորձելով կանխել խուճապի տարածումը: ՄՄԼԿ-ի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ բոլոր գերատեսչություններից: Աշխատանքային քննարկումների արդյունքում մշակվեցին երկրաշարժից հետո բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բնակչությանն ուղղված ուղերձներ, ինչպես նաև հանրային իրազեկման հաղորդագրությունների ձևեր: Երկրատեղեկատվական համակարգերի մասնագետների խումբը զբաղվում էր աղետի գոտու քարտեզների մշակմամբ, որոնք նույնպես տեղադրվում էին հատուկ կայք-էջում: Անցկացվեցին նաև ստեղծված իրավիճակը լուսաբանող խաղարկային մամուլի ասուլիսներ՝ տարբեր պետական կառավարման մարմինների ու խոշոր մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Աղբյուրը` http://mtaes.am/

Վայոց ձորի դպրոցականներն իրենց հանգիստն անցկացնում են Հանքավանում 09.07.2015
Ավելի քան 10 տարի է, ինչ ՀՀ կառավարության կողմից իրականացվում է "Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում" ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի ծնողազուրկ, սոցիալապես անապահով, բազմազավակ, Արցախյան պատերազմի վետերանների ընտանիքների երեխաներն իրենց հանգիստն անցկացնում են Հանքավանի "Հասմիկ" ճամբարում: Այս տարի Վայոց ձորից ճամբար կմեկնեն195 դպրոցականներ: Ճամբարն անցկացվում է 3 փուլով` 20 օր պարբերականությամբ: Երեկ` հուլիսի 8-ին ճամբար մեկնեցին երկրորդ հերթափոխի 55 երեխաներ: Առաջին հերթափոխի 70 մասնակիցները ճամբար են մեկնել հունիսի 27-ին, իսկ երրորդ հերթափոխի թվով 70 դպրոցականներ Հանքավան կմեկնեն հուլիսի 27-ին, որոնց հանգիստը կավարտվի օգոստոսի 15-ին: Երեխաների տեղափոխությունը կազմակերպում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը: Ճամբար մեկնող երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մարզային աշխատակիցները:

Վայոց ձորում բացվել է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն 08.07.2015
Հուլիսի 7-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում տեղի ունեցավ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Կենտրոնի բացման արարողությունն իրականացրեցին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը և ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը : Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, ուժային կառույցների, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք...

Մարզային խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում 07.07.2015
Հուլիսի 6-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի մարզպետերի և Սյունիքի փոխմարզպետի մասնակցությամբ: Քննարկվել են հրատապ ծրագրերը, մարզերում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Աղբյուրը՝ mta.gov.am, 06.07.2015

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը 07.07.2015
2015 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2015 թվականի երկրորդ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Լևոն Յազիչյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի վարչության պետ, գնդապետ Գագիկ Առաքելյանը, համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, ՀԳ մարզմինների մարզային ծառայությունների, մարզային ենթակայությամբ գործող կազմակերպությունների ղեկավարներ և այլոք: Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.