Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցել է ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի նիստին

13.11.2015

  2015 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի նիստը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանը, ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի ղեկավար Թարո Ավետյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Նիստին մասնակցում էին ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի անդամներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ և զինղեկեր, պատանի երկրապահներ:
Նիստը սկսվեց ՀՀ օրհներգով, ապա հնչեց ԵԿՄ օրհներգը:
Նիստի բացման խոսքով հանդես եկավ ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
Մարզի հանրակրթական դպրոցներում 2013-2014 թվականներին,,Պատանի երկրապահ,, ակումբներ ստեղծելու և նրանց գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Ցեկույցից հետո ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանը ներկայացրեց ԵԿՄ ՀԿ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով մի խումբ անձանց հուշամեդալներով և պատվոգրերով պարգևատրելու մասին, որոնք ներդրում են ունեցել Արցախյան ազատամարտում, ինչպես նաև խաղաղ պայմաններում մատաղ սերնդի մոտ հայրենասիրության դաստիարակության, Երկրապահ կամավորականների միության մարզային կազմակերպության աշխատանքներում ակտիվ ներգրավածության և կազմակերպված միջոցառումներին օժանդակելու գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00