Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ բնապահպանության նախարարն աշխատանքային այցով եղել է ՀՀ Վայոց ձորի մարզում

ՀՀ բնապահպանության նախարարն աշխատանքային այցով եղել է ՀՀ Վայոց ձորի մարզում 29.09.2015

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Վայոց ձորի մարզ: Մարզպետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, համայնքապետերը, մարզի ջրօգտագործող ընկերությունների տնօրենները և ՀՀ ԲՆ տարածքային բաժինների պետերը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մարզի բնապահպանական խնդիրները, մասնավորապես` որսագողության , փոքր ՀԷԿ-երի գործունեության հետ կապված համայնքներում ոռոգման, համայնքների աղբավայրերի և այլ հարցերը: ՀՀ բնապահպանության նախարարը ողջունելով ներկաներին` ներկայացրեց այն բնապահպանական խնդիրները, որոնց քննարկման անհրաժեշտություն էր առաջացել: Նշվել է, որ մարզի տարածքում կան որոշ ջրօգտագործողներ, այդ թվում նաև համայնքներ, որոնք չունեն, կամ առկա ջրօգտագործման փաստաթղթերը լիովին չեն համապատասխանում օրենքի պահանջներին: Բնապահպանության նախարարությունը պատրաստ է աջակցել վերջիններիս` համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով ջրօգտագործման թույլտվությունները ձևակերպելու գործընթացում: Մարզի ջրօգտագործող ընկերությունների ղեկավարները հայտնել են, որ որոշ ՓՀԷԿ-երի անկանոն աշխատանքի արդյունքում ոռոգման շրջանում լինում է համայնքների ջրամատակարարման խափանման դեպքեր և ՀՀ բնապահպանության նախարարին խնդրել են աջակցել խնդրի լուծման հարցում: Նախարար Արամայիս Գրիգորյանը ԲՆ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է վերանայել հիշատակված փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունները և գործող օրենքների շրջանակում հարցին լուծում տալ` շեշտելով, որ ՀՀ կառավարությունն այսօր առաջնայնությունը տալիս է ոռոգման խնդիրների լուծմանը: Արամայիս Գրիգորյանը բարձրացրեց նաև աղբավայրերի հարցը` շեշտելով որ որոշ համայնքներում համապատասխան տարածքներում կատարվում է աղբահանություն, սակայն անհրաժեշտ է, որ ծավալվի լիցենզավորված գործունեություն: ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է աջակցել լիցենզավորման գործընթացն արագացնելու հարցում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն առաջարկել է որոշ համայնքների աղբավայրերի խնդրի լուծմանն անդրադառնալ համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո, որպեսզի մի քանի համայնքներ աղբահանությունը իրականացնեն համակարգված: Խորհրդակցության ժամանակ անդրադարձել է եղել նաև բնակավայրերի կոյուղաջրերի` գետեր թափվելու խնդրին: Արձանագրելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության լիազորություններն այդ խնդրում սահմանափակվում են միայն տեսչական վերահսկողությամբ` Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ հարցը կբարձրացնի համապատասխան պատասխանատու գերատեսչությունների ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ: Անդրադառնալով մարզում գործունեություն ծավալող հանքարդյունաբերական ընկերությունների ստանձնած բնապահպանական պարտավորությունների կատարմանը` ՀՀ բնապահպանության նախարարը դրական է գնահատել Գեոթիմ ՓԲԸ-ի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման առաջին փուլը, երբ ընկերությունն արդեն ռեկուլտիվացման վիջոցով վերականգնել է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում առանձին տարածքներում խախտված բնական էկոլոգիական վիճակը: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է "Սաֆարի ինտերնացիոնալ" հայ-իտալական համատեղ ձեռնարկություն" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Շատինի դիտակետ, որտեղ ընկերության ղեկավարությունը ներկայացրել է տարածքում բեզոարյան ածերի թվաքանակի ավելացման տվյալները: Աղբյուրը՝ mnp.am, 29.09.2015

 Հանդիպում խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ

Հանդիպում խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ 29.09.2015

2015 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում խորհրդակցություն նվիրված ոստիկանություն-համայնք փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, ոստիկանություն-համայնք փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների վերաբերյալ: Բանախոսը համայնքային խնդիրները ներկայացրեց ըստԵղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների, որոնցում գործում են 14 համայնքային խմբեր, այդ թվում` Եղեգնաձորի տարածաշրջանում 8 խումբ, Վայքի տարածաշրջանում 4-ը, իսկ Ջերմուկի տարածաշրջանում՝ 2-ը: Ծավալվեց շահագրգիռ քննարկում, խոսվեց ոստիկանի նկատմամբ ձևավորվող վստահության, ինչպես նաև քաղաքացիական ակտիվության արդյունքում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մասին: Ամփոփիչ խոսքում մարզպետ Հ. Սարգսյանը հայտնեց իր պատրաստակամությունը՝ ամեն կերպ օժանդակելու ոստիկանություն-համայնք փոխհամագործակցության ակտիվացմանը, նշեց, որ մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումները կանեն ամեն հնարավորը՝ մարզի բնակչության խաղաղ ու ապահով կեսագործունեության ապահովման նպատակով՝ հանցագործությունների դեմ պայքարում սատար լինելով համայնքային խորհուրդների բոլոր ձեռնարկումներին:

Մարզական փառատոն՝ Վայոց ձորի մարզում

Մարզական փառատոն՝ Վայոց ձորի մարզում 28.09.2015

Վայոց ձորի մարզում սեպտեմբեր ամիսը հագեցած է մշակութային և սպորտային միջոցառումներով: Սեպտեմբերի 24-26-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ու ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում անցկացվեց մարզական փառատոն: Փառատոնն անցկացվեց 7 մարզաձևերում՝ բազկամարտ, կշռաքարի բարձրացում, մինի ֆուտբոլ, նարդի, շախմատ, 1000 մետր վազք և 100 մետր վազք: Սեպտեմբերի 26-ին Եղեգնաձորում անցկացված մրցույթներով մարզում եզրափակվեց մարզական փառատոնը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով, իսկ առաջին պատվավոր տեղեր զբաղեցրած մարզիկները՝ սպորտային հագուստներով:

"Եվրոպական ժառանգության օրեր" Վայոց ձորի մարզում

"Եվրոպական ժառանգության օրեր" Վայոց ձորի մարզում 28.09.2015

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2004 թվականից սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվում է "Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառումը: Այս տարի ծրագիրն իրականցվում է "Հիշատակի ժառանգությունը" խորագրի ներքո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Վայոց ձորի մարզում սեպտեմբերի 25-27-ը ցուցադրություններ, գրական-երաժշտական հուշ-երեկոներ կանցկացվեն Վայոց ձորի մարզային գրադարանում, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում և Եղեգնաձորի մշակույթի տանը: "Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառման ընթացքում հասարակությունը հնարավորություն է ստանում այցելել, ճանաչել և ուսումնասիրել պատմամշակութային հուշարձաններ, երիտասարդ սերունդը հաղորդակից է դառնում սեփական երկրի մակութային ժառանգությանը: Նշենք, որ "Եվրոպական ժառանգության օրեր" միջոցառումն առաջին անգամ ացկացվել է 2000 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:

Անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման համայնքային փուլը

Անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման համայնքային փուլը 28.09.2015

Սեպտեմբերի 26-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման համայնքային փուլը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Նշենք, որ մրցույթն անցկացվում է երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական: Հարկ է նշել փոքրիկ մարզիկների ոգևորվածությունն ու հաղթելու մեծ ցանկությունը, որն արտահայտվեց մրցույթների ընթացքում մանուկների կողմից ցուցաբերած ֆիզիական բարձր պատրաստվածությամբ (փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով, հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը, նետումներ նշանակետին): Թիմային ընդհանուր հաշվարկով առաջին տեղը գրավեց Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը, երկրոդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրեցին Եղեգնաձորի թիվ 5 և "Խելացի մանուկ" մանկապարտեզները համապատասխանաբար: Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 25-ին Վայք քաղաքում անցկացվել է Վայքի տարածաշրջանի "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման համայնքային փուլը: Այստեղ հաղթող է ճանաչվել Ջերմուկ քաղաքի "Զատիկ" մանկապարտեզը, Վայքի թիվ 1 մանկապարտեզը զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը, թիվ 3-րդ մանկապարտեզը՝ 3-րդ պատվավոր տեղը: Համայնքային փուլում մրցանակային տեղեր զբաղեցած թիմերը ստանալու են դրամական պարգևներ՝ 1-ին պատվավոր տեղ՝ 100.00 դրամ, 2-րդ մրցանակային տեղ՝ 80.000 և 3-րդ տեղ զբաղեցրած թիմը կսատանա 60.000 դրամ: Դրամական պարգևները պետք է օգտագործվեն սպորտային գույք ձեռք բերելու համար: Նշենք, որ համայնքային փուլում 1-ին և 2-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած նախադպրոցական հիմնարկները կմասնակցեն մրցույթի հաջորդ՝ մարզային փուլին, որը կանցակացվի հոկտեմբեր 4-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում, իսկ մրցույթի հանրապետական փուլն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում:

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 28.09.2015

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Խորհրդակցության վերջում մարզպետ Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց հանձնարարականներ` համապատասխան ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման, աշխատանքների կատարման և ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-18 16:24:07