Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

07.12.2015

 Դեկտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Մինչ խորհրդակցության սկսելը մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց, որ ՀՀ Նախագահը ս/թ դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետը, մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը: Մարզպետը նշեց, որ քննարկումից հետո Նախագահը հանձնարարականներ տվեց մարզում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և ինտենսիվ մշակությամբ այգիների հիմնման, զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ՀՀ Վայոց ձորի մարզի պատմամշակութային և հնագիտական արժեքների շուրջ ձևավորված միջավայրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման հիմնական ուղղությունները ներառելու, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ողջ ընթացքում բնապահպանական փորձաքննությունների բոլոր պայմանների լիարժեք պահպանման և համապատասխան աշխատանքների վերահսկման ուղղությամբ, մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ կատարվելիք աշխատանքների և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00