Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ

23.08.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպաներ Յիեն Աճեմյանի և Արտակ Ոսկանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը,Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Յիեն Աճեմյանը ներկայացրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության գործունեության շրջանակները, որոնք իրենց մեջ են ներառում արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնության տրամադրում, արագ արձագանքման կարողությունների կատարելագործում: Կազմակերպությունը համագործակցելով ՀՀ-ի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպում և անցկացնում է աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ: Յ. Աճեմյանը նշեց, որ կազմակերպությունն իր մանդատի շրջանակներում, արտակարգ իրավիճակների դեպքում, տրամադրում է տրանսպորտային, հեռահաղորդակցության և հումանիտար օգնություն:
ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը խոսեց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից մարզում տարվող աշխատանքների և հետագա ծրագրերի մասին:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետի տեղակալ Մ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց այցի և մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Մ. Հարությունյանը նշեց, որ մարզում պարբերաբար կազմակերպվում և անցկացվում են համապատասխան ուսումնավարժություններ՝ մասնագետների պատրաստվածության մակարդակը բարձր պահելու համար: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց երկուստեգ պայմանավորվածություն համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28