Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

26.09.2016

 Այսօր Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Եգորի Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հովհաննեսը Արցախյան ազատամարտի մասնակից է, մարդ, որն իր կյանքը տվեց հայրենիքի պաշտպանության և մեր խաղաղ գոյության համար: 1992 թվականի հուլիսին 30-ին, 31 տարեկան հասակում, Հովհաննեսը զոհվեց Արցախյան գոյամարտում:
Արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, Հովհաննեսի հարազատները, համադասարանցիները, ընկերներ, ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ եղեգնաձորցիներ:
Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանի անունը կրող դպրոցի բակում հուշարձանի կանգնեցման նախաձեռնությունը և գաղափարը պատկանում է Հովհաննեսի դասընկերներին:
Ներկաներին շնորհավորեցին, հիշատակի ու գնահատանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը, Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանի դասընկերներն ու հարազատները:
Արցախի անկախության և ազատության հաղթանակը նվաճվեց ազատամարտիկների կամքի, համառության, գոյատևելու ու ապրելու աննահանջ ցանկության գնով։
Բոլոր ապրողներիս սրբազան պարտքն է՝ յուրաքանչյուր զոհվածի ընդունել իբրև հերոսի և վառ պահել նրանց հիշատակը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00