Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

24.09.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները: Հանդիպմանը ներկա էր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Մարզպետը, ողջունեց հանդիպման մասնակիցներին, նշեց նրանց գործունեության կարևորությունը ազգային մշակութային արժեքների պահպանման գործում: Հանդիպման նախաձեռնող ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության ղեկավար Մելանյա Դովլաթյանը ներկայացրեց Եվրոպական ժառանգության օրեր ծրագրի շրջանակում Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված մարզային միջոցառումները՝ որոնք կազմակերպվում են <<Ժառանգությունը և համայնքները>> խորագրի ներքո: Բանախոսը նշեց, որ ծրագիրը կավարտվի սեպտեմբերի 25-ին Արենիում կազմակերպվելիք միջոցառումով, որի ժամանակ կցուցադրվինաև  Արենիի բնակիչների մոտ պահպանվող մշակութային հնագույն ցուցանմուշներ:
Հանդիպման ավարտին ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության ղեկավար Մելանյա Դովլաթյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին ծառայության մարզային բոլոր ձեռնարկումներին աջակցելու համար և որպես երախտագիտության նշան, մարզպետին հանձնեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հեղինակած <<Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համալիրը>> գիրքը:
Մարզպետը ներկաներին մաղթեց աշխատանքային հաջողություններ և հայտնեց պատմամշակութային արժեքների պահպանության գործում մարզային ծառայության բոլոր ձեռնարկումներին մշտապես աջակից լինելու իր պատրաստակամությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:11:28