Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հաղորդում հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրների վերաբերյալ 30.03.2016
2016 թվականի մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և

Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին՝ Սուրբ Զատիկին նվիրված միջոցառում: Միջոցառումն իր հայրական օրհնությամբ և Տերունական աղոթքով բացեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Միջոցառումը կազմակերպել էր մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Գրադարանի ակտիվ ընթերցող աշակերտների ուժերով Սուրբ Զատկի տոնի մասնակիցներին ներկայացվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ զատկի խորհուրդը: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, իսկ ամփոփիչ խոսքով՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 29.03.2016
Մարտի 29- ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան ի մոտ մարզպետի տեղակալ ների , մարզպետի խորհրդական ի , մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետեր ի մասնակցու թյամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը : Մարզպետ Հ. Սարգսյանը մինչ խորհրդակցությունը շնորհավորեց Շահեն Վարդանյանին մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական...

ՀՀ գյուղնախարարն այցելել է Վայոց ձորի մարզ 25.03.2016
Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում: Այցի շրջանակում նախարարը հանդիպոիմ է ունեցել մարզի համայնքների ղեկավարների, նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչների, գյուղատնտեսների հետ: Հանդիպումը վարել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել են գյուղնախարարի տեղակալ տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, գյուղնախարարության և մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձիք, գինեգործներ, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող կազմակերպությունների, ՋՕԸ-ի ղեկավարներ և անհատ գյուղատնտեսություններ վարողներ: Հանդիպման մասնակիցների առջև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլի, ինչպես նաև նախորդ տարի մարզի գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքների մասին հաղորդումով հանդես է եկել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Վարչության պետը նշել՝

Վայոց ձորի մարզային գրադարանում նշվեց պոեզիայի միջազգային օրը 22.03.2016
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը, որը նիրված էր Պոեզիայի միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնատար անձիք, գրադարանի և մշակութային այլ կազմակերպությունների ու Եղեգնաձորի մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ, դպրոցականներ: Այն կազմակերպել էր մարզային գրադարանի սպասարկման բաժինը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Դպրոցական երեխաների կողմից ներկայացվեց հայ մեծանուն բանաստեղծների և վայոցձորյան հայտնի ստեղծագործողների բանաստեղծություններ, որոնք ընդգրկում էին սիրո ու հայրենասիրության, քնարերգության ու փիլիսոփայության մոտիվները: Ներկայացվող բանաստեղծությունների ազդեցությամբ ներկաները պատանեկան սիրո հուշերից մեկեն պարուրվում էին հայրենասիրական և հայրենապաշտական զգացումներով, մեկ էլ մտովի դառնում՝ երկրի պատմական քառուղիների ճանապարհորդ ու կարոտով հիշում կորուսյալ հայրենիքի սրբազան տարածքները: Նշենք, որ 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում մարտի 21-ը պոեզիայի միջազգային օր ընդունելու որոշումը մարդկանց հոգիներում հենց այդպիսի զգացողություններ արթնացնելու նպատակ է ունեցել, քանզի որոշման մեջ մասնավորապես ասվում է.

Տեղի է ունեցել Սերս համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը 21.03.2016
Մարտի 18-ին տեղի է ունեցել Սերս համայնքի ղեկավար Տիգրան Մալխասյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարները և համայնքի ակտիվ բնակիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2015 թվականի կատարված աշխատանքները և խոսվել է 2016 թվականին իրականացվելիք ծրագրերը: Համայնքապետի 2015 թվականի տարեկան գործունեությունը գնահատվել է բավարար: