Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խեցեգործական աշխատանքների ցուցահանդես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնում

10.06.2016

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնն աչքի է ընկնում իր նորարական և երիտասարդների համար նախատեսված հետաքրքիր մտահաղացումներով և ծրագրերով:
Հունիսի 9-ին, տեղի ունեցավ նման ծրագրերից մեկի ամփոփիչ ցուցահանդեսը: 2016 թվականի մարտի 24-ին կենտրոնում մեկնարկել է  <<Դասընթացներ անապահով երիտասարդների համար>> ծրագիրը: Երկու ամիս տևողությամբ ծրագրին մասնակցել են 14 երիտասարդներ, Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներից: Ցուցահանդեսին ներկայացված էին դասընթացի մասնակիցների 60-ից ավելի կավե աշխատանքները:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, Եղեգնաձորի մշակութային կրթօջախների, դպրոցների տնօրեններ, ծնողներ և երիտասարդներ:
Կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանի խոսքով այս ծրագիրը կենտրոնի կողմից իրականացրած սոցիալական ուղղվածություն ունեցող առաջին ծրագիրը չէ: Կենտրոնում իրականացվել են նաև վիտրաժի (նկարչություն ապակու վրա), բատիկայի (նկարչություն կտորի վրա) և պլաստիկ կավի դասընթացներ: Դասընթացներն անցկացվում են բացառապես անվճար և ֆինանսավորվում են ՀԵՀ-ի կողմից: Հ. Մարգարյանը շնորհակալություն հայտնեց դասընթացավար Աննա Ստեփանյանին, ով տևական ժամանակ է, ինչ համագործակցում է կենտրոնի հետ:
Մարզպետի տեղակալ Մ. Հարությունյանը ողջունեց կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը և աշխատանքները` համոզմունք հայտնելով, որ դրանք շարունակական կլինեն և կօգնեն երիտասարդներին նոր հմտություններ և նոր մասնագիտություն ձեռք բերելու գործում:
Ցուցահանդեսի ավարտին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը դասընթացի մասնակցիներին հավաստագրեր հանձնեց, որոնք պատրաստվել էին Հայաստանի երիտասարդկան հիմնադրամի կողմից:
Հարկ է նշել, որ ցուցադրված աշխատանքները պատրաստված և ներկայացված էին Հայաստանի պատմության, հայկական բնաշխարհի և զարդանախշերի շնչով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28