Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կանանց ու տղամարդկանց հավասարությունը՝ երկրի զարգացման և սոցիալական արդարության նախադրյալ խորագով սեմինար Վայոց ձորի մարզպետարանում

10.06.2016

 Հունիսի 9-ին ՀՀ  Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ <<Կանանց ու տղամարդկանց հավասարությունը՝ երկրի զարգացման և սոցիալական արդարության նախադրյալ>> խորագիրը կրող ինտերակտիվ պարապմունքը:
Սեմինարի հիմնական թեմաները երկուսն էին. <<Կանայք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում. անհավասարության դրսևորումներ և հնարավորությունների ընդլայնում>> և <<Որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության ապահովում. ինչու է դա կարևոր>>: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի 6 համայնքերի կոպերատիվների, ինչպես նաև մարզում հասարակական գործունեությամբ զբաղվող ակտիվ կանայք: Դասընթացը վարում էին ծրագրի փորձագետներ՝ Թամարա Հովնաթանյանը և Լիլիթ Զաքարյանը:

Մինչ դասընթացը մարզպետարանի շենքի առաջին հարկում բացվել էր նույն թեմայով ցուցահանդես: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28