Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 26.05.2016

Սիրելի շրջանավարտներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական վերջին զանգի կապակցությամբ: Այսօր տոն է ձեզ համար և առանձնահատուկ տոն է, քանզի դուք Անկախ Հայաստանի 25-ամյա հոբելյանական տարվա շրջանավարտներն եք, որն ավելի պարտավորեցնող է դեպի կյանքի առավել ինքնուրույն փուլ քայլ կատարելու և այդ փուլում՝ ավելի գիտակցորեն ու կազմակերպված անցնելու ետ դպրոցական կյանքի ձեր տարիները: Սիրելիներս, արդեն դուք լիարժեքորեն ինքնուրույն եք տնօրինելու ձեր կյանքը, անցյալում թողնելով ձեր վարդագույն մանկության, գունագեղ պատանեկության տարիների պատմությունը և դպրոցական կրթության անվերադարձ հեռացող ժամանակահատվածը: Այդ տարիներին ձեր երազանքները թևեր էին առնում ընտանիքում և ձևավորվում դպրոցում ձեր շուրջը պարուրված անկեղծ ու ջերմ մթնոլորտում: Դուք գտնվում էիք ձեր հոգատար ծնողների և ուսուցիչների հոգածության ներքո: Համոզված եմ, որ ձեր ընտանիքներից բխող ջերմությունը և սիրելի ուսուցիչների բարեմաղթանքներն ու խորհուրդները կօգնեն ձեզ, կյանքի գալիք ճանապարհը նույնպես անցնել արժանապատվորեն: Իսկ դպրոցում ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ, դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել հետագայում ձեր ճանապարհին հանդիպած ցանկացած խնդիր: Համոզված եմ նաև, որ մեր մարզի գալիք տարիների պատմությունը, զարգացման տեմպերը պայմանավորված են լինելու նաև ձեզանով: Ուստի ձեր ընտանիքի, դպրոցի, ծննդավայրի, մեր մարզի և մեր երկրի վաղվա օրվա բարօրության համար կարևոր է լինելու նաև ձեր ներդրումն ու, պատասխանատվությունը ստնանձնած գործի հանդեպ, ուր էլ որ դուք լինեք: Սիրելի շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու և պատանեկությունից կյանքի երիտասարդական շրջան ոտք դնելու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ բարի երթ, խաղաղ երկինք և հաջողություններ հետագա ձեր բոլոր ձեռնարկումներում:

Ցուցահանդես նվիրված  Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին

Ցուցահանդես նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին 26.05.2016

Մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնում տեղի ունեցավ > գեղանկարչության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, վայոցձորցի մշակութասեր հասարակությունը, աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ: Նշենք, որ ծրագիրն իրականացվել է > և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցության արդյունքում: Ծրագրի շրջանակներում մարզի դպրոցների աշակերտների կողմից ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոն են ներկայացվել Վայոց ձորի պատմամշակութային հուշարձանները պատկերող գեղանկարներ, որոնք այսօր ցուցադրվեցին միջոցառման ընթացքում: Հարկ է նշել, որ նման ծրագրերի օգնությամբ պահպանվում են մեր ազգային արժեքները և պատմական ժառանգությունը, երիտասարդ սերունդը ծանոթանում է Վայոց ձորի պատմամշակութային հուշարձաններին, կոթողներին՝ դառնալով մեր հինավուրց ազգային արժեքների

 ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 25.05.2016

Մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին հատկացված գումարների և մարզի համայնքներին հատկացված դոտացիաների կատարման տարեկան հաշվետվությամբ (եկամուտների եւ ծախսերի կատարողական):

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 25.05.2016

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն նվիրված մարզի տարածքում անասնագլխաքանակի սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին և այլ մարզերից Վայոց ձորի մարզի համայնքային ենթակայությամբ հեռագնա ամառային արոտներ անասունների տեղափոխման հետ կապված հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Վայոց ձորի մարզային կենտրոնի անասնաբուժության գծով գլխավոր մասնագետը, > ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճուղի տնօրենը, ինչպես նաև Կարմրաշեն և Հերհեր համայնքների ղեկավարները: Քննարկվեցին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է մարզի թանգարաններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է մարզի թանգարաններ 23.05.2016

 Մայիսի 21-ին՝ ,,Թանգարանների գիշեր,, միջոցառման օրը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է մարզի թանգարաններ: Մարզպետին ուղեկցել են նրա տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Նախ եղել են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, ապա այցելել Վերնաշենի ,,Գլաձորի համալսարան,, պատմամշակութային արգելոց-թանգարան,,: Թանգարաններում նրանք ծանոթացել են թանգարանային նմուշներին և տեղեկացվել այնտեղ...

Գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 23.05.2016

  Ս/թ մայիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում կատարվելիք աշխատանքները և ծրագրերը: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը խոսեց ,,Վերջին զանգ,,-ի, միասնական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57