Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական խորհրդակցություն՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորությամբ
08.08.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
Մարզի ղեկավարը Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Ներսիսյանին հանձնարարեց հետևել Երևանում հուլիսի 23-ից մեկնարկած գյուղատնտեսական մթերքների տոնավաճառին մարզի ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությանը և մասնակիցների ցանկի ճշգրտմանը, հետևել մարզի համայնքներում ընթացող բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի անցկացման աշխատանքները: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանին հանձնարարվեց պատշաճ մակարդակով իրականացնել մրցույթի կազմակերպչական աշխատանքները: Ա. Ղազարյանին հանձնարարվեց նաև՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ զբաղվել օգոստոսյան խորհրդակցության նախապատրաստական աշխատանքներով:
Վերջում Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, որոնք վերաբերում էին համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացմանը և խնդիրների լուծմանը:






