Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում կայացած նույն դպրոցի վոկալ դասական երգեցողության բաժնի շրջանավարտ Զոյա Սարգսյանի մենահամերգին: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարներ, երաժշտական դպրոցի ուսուցիչները, հյուրեր և Զոյայի հարազատները: Միջազգային և հանրապետական տարբեր մրցույթների իր տարիքային խմբում մրցանակների արժանացած սանին հաջողություն և կանաչ ճանապարհ մաղթելուց անմիջապես հետո, հնչեց ժամանակի հրամայականով պայմանավորված շատ կարևոր մաղթանք՝ անամպ և խաղաղ երկինք հայոց աշխարհին: Եվ Զոյան իր առաջին կատարումները նվիրեց ապրիլյան քառօրյա կռվում զոհված հայորդիներին, խրամատում կռվող զինվորիներին և զինվորների խաղաղ ծառայության համար ծնկաչոք ու խոնարհ աղոթք մրմնջացող նրանց մայրերին: Զոյան երգել սկսել է

Սիրելի երեխաներ, հարգելի ծնողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տոնն աշխարհի ամենապայծառ ու սիրելի տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի: Իսկ երեխայի այդ իրավունքի՝ երջանիկ միջավայրի, ապահովումը ընտանիքի, հասարակության և պետության խնդիրն է: Մանկական երջանկության միակ և ամենակարևոր պայմանը ծնողական սերն ու ջերմությունն է, ուշադրությունն ու հոգատարությունը: Իսկ ընտանիքների երջանկության գրավականը առողջ մտածելակերպով հասարակություն և ամուր պետականություն ունենալն է, որի համար անհրաժեշտ է բոլորիս ջանքերի համատեղումը: Հարգելի ծնողներ, հունիսի 1-ը ոչ միայն երեխաների, այլև ընտանեկան տոնն է, քանզի

Տեղեկանք 01.06.2016
2016 թվականի մայիս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների

Հուլիսի 1-ին Եղեգնաձորի ավագ դպրոցի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզից > միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցած աշակերտների հանդիպումը կազմակերպիչների`«Այբ» կրթական հիմնադրամի, ներկայացուցիչների հետ: Ընդհանուր առմամբ մրցույթին ՀՀ Վայոց ձորի մարզից մասնակցել է մարզի 28 դպրոցի 691 աշակերտ: Իսկ հանդիպմանը մասնակցում էին ամենաբարձր միավորներ ապահոված 35 մրցանակակիր երեխաները: Հանդիպմանը ներկա էին դպրոցների ներկայացուցիչներ, մաթեմատիկայի ուսուցիչներ, ծնողներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Մասնակիցներին ողջունեց և կազմակերպիչներին ուղղված շնորհակալանքի խոսք ասաց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Աշակերտներին տրվեցին

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումներ Վայոց ձորում 01.06.2016
Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, հյուրեր, ծնողներ: Միջոցառումն սկսվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձով, որը հանդիսատեսին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Համերգային ծրագրին մասնակցում էին Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքային և Արենի, Զառիթափ, Գետափ գյուղական համայնքներում գործող մշակութային խմբերը, արվեստի կրթօջախների և նախադպրոցական հաստատությունների համույթները և անհատ կատարողները: Միջոցառման ամենակարևոր մասնակիցները՝ ուրախ ու ժպտադեմ երեխաները, մեծ հրճվանքով մասնակցում էին կատարվող երաժշտական համարներին: Նրանց ուրախությունը լիարժեք դարձրեց հեքիաթների հերոսների հայտնվելը: Հեքիաթների հերոսների

Տեղեկանք 31.05.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի մայիս ամսին կատարած աշխատանքների մասին.