Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 24.06.2016
Այսօր՝ հունիսի 24-ին, տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը.

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 17.06.2016
Հարգելի բուժաշխատողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրական մասնագիտությունն է, քանզի բժիկն է իրականացնում մարդու առողջության պահպանման կարևորագույն գործը: Բժիշկն է կյանք պարգևում մարդկանց, ապահովելով լույս աշխարհ եկող մանուկների ու նրանց լույս աշխարհ բերող մայրերի կայուն առողջությունը: Յուրաքանչյուր անձ աշխարհ գալու իր առաջին ճիչն արձակում է ուղղակիորեն բժշկի հոգատար ափերի մեջ: Սիրով ու ևս մեկ անհրաժեշտ անգամ ուզում եմ ասել, որ Ձեր գործունեությունն արժանի է բարձր գնահատանքի: Ուստի Բուժաշխատողների օրվան նվիրված տոնն առիթ է շնորհակալություն ասելու և Ձեզ նույնպես ամուր առողջություն մաղթելու համար: Վայոց ձորի մարզի հարգելի բուժաշխատողներ, համոզված եմ, որ Դուք

Ավարտվել է <<Լավագույն մարզական ընտանիք-2016>> մրցույթի տարածաշրջանային փուլը 15.06.2016
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար > մրցույթի Վայոց ձորի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել է շուրջ հարյուր մարզական ընտանիք: Մրցույթի տարածաշրջանային փուլերում հաղթող ճանաչված 12 ընտանիքները հունիսի 26-28-ը կմասնակցեն մարզային փուլին, որը տեղի կունենա մարզկենտրոն Եղեգնաձորում: Մարզային փուլի արդյունքում կձևավորվի Վայոց ձորի մարզի հավաքական թիմը: Նշենք, որ մարզային փուլի արդյունքների հիման վրա, 3 տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները կմասնակցեն հանրապետական փուլին, որն ավանդաբար տեղի է ունենում Ծաղկաձորում:

Կայացավ քաղաքացիների հունիս ամսվա ընդունելությունը 14.06.2016
2016 թվականի հունիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 94 քաղաքացի, ընդունելության էին եկել 98-ը: Ընդունելության եկած 94 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Երկու քաղաքացի դիմել էր բուժսպասարկման պետական պատվերից օգտվելու, 1 քաղաքացի՝ տան վթարայնության, 1 քաղաքացի՝ հողհատկացման հարցերով: Հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին:

ՀՀ Շիրակի մարզում քննարկվել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր 14.06.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 10-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մասնակցել է > ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և > օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, որը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, մարզպետներ, ԱԺ խմբակցության պատգամավորներ, խոշորացվող համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 13.06.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ: Ներկայացվեց մարզում իրականացվող շինվերանորոգման և ճանապաճնարհների վերանորոգման աշխատանքների, ավարտական և միասնական քննությունների ընթացքը: Մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ենթակառույցների շինարարության և գործարկման հեռանկարների նպատակով նույն որոշման N1 հավելվածով սահմանված` ֆիզիկական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.975 հեկտար հողերի նկատմամբ, ըստ նույն որոշման N 2 հավելվածի հատակագծերի, բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված օտարվող սեփականության սեփականա