Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք

30.09.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպվող <<Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք>> ամենամյա մրցանակաբաշխության միջոցառմանը Վայոց ձորի մարզպետարանի կողմից մասնակցած մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանին և մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանին:

Մարզպետին ներկայացվեց մրցանակաբաշխությանն ստացած <<Ոսկե բանալին>> և հավաստագիրը: Մարզպետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բաժնի պետին, կարևորելով բաժնի աշխատանքը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գործունեության հրապարակայնության ապահովման և հանրությանն ամբողջական տեղեկատվություն տրամադրելու գործում: Հ. Սարգսյանը նշեց, որ տեղեկատվության ազատության ապահովումը քաղաքացիական հասարակության ձևավորման կարևոր բաղադրիչներից է և հույս հայտնեց, որ հետայսու  մարզպետարանի աշխատակազմը և  ՏՀԿ բաժինը ջանքեր չեն խնայի մարզպետի և մարզպետարանի գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովման համար:

Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: Ոսկե բանալի մրցանակը Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանին հանձնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00