Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

13.03.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերով նախատեսվող աշխատանքների նախագծերի կազման համար հայտարարվող մրցույթի կազմակերպմանը, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման խնդիրներին, մարզ ներկրվելիք պարարտանյութի բաշխման ժամանակացույցին, մարզի մի շարք համայնքներում մասրենու տնկարկներ հիմնելու գործընթացին, հակակարկտային կայանների պատրաստության բերելուն, <<Բաց դռների օր>> առողջապահական ծրագրի արդյունքներին, դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, մարզի ավտոճանապարհներին տեղի ունեցած սողանքների հետևանքների վերացման աշխատանքներին, մարզային ենթակայության հաստատություններում աուդիտի անցկացմանը, հողօգտագործման բնագավառին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Ս. Թարվերդյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար ԲՈՒՀ-երի կողմից վարձի զեղչեր կիրառելու գործընթացով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:28