Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

06.03.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման խնդիրներին, մարզ ներկրվելիք պարարտանյութի տեսականուն,  գնին և քանակին, մշակույթի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերին, առողջապահական ոլորտին, դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքներին, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լիազարությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության կազմակերպմանը, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, գնումների գործընթացին, զարգացման ծրագրերին, մարզի ավտոճանապարհներին տեղի ունեցած քարաթափումների հետևանքների վերացման աշխատանքներին, մարզային ենթակայության հաստատություններում աուդիտի անցկացմանը, հողօգտագործման բնագավառին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ ներկայացնել սպորտային և մարզական միջոցառումների ՀՀ ՎՁ մարզային ծրագիրը:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53