Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Անցկացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 03.08.2016

2016 թվականի օգոստոսի 3-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, > ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանը: Օրակարգում ներառված էր՝ 2016թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով > ՓԲԸ-ում ֆինանսական աուդիտի և մարզպետարանի աշխատակազմի 2-րդ եռամսյակի գնումների կատարողականի աուդիտի հաշվետվությունները: Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՏԵՂԵԿԱՆՔ 01.08.2016

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հուլիս ամսին կատարած աշխատանքների մասին.

Գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 01.08.2016

2016 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքները և ծրագրերը: Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության. մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ա. Հովհաննիսյանին հանձնարարեց պատշաճ մակարդակով իրականացնել ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանին հանձնարարվեց զբաղվել մարզի համայնքներում ընթացող բերքահավաքի և կերերի կուտակման աշխատանքներով, ինչպես նաև հետևել մարզի անապահով տնտեսություններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների կատարման աշխատանքների ընթացքին:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՏԵՂԵԿԱՆՔ 01.08.2016

2016 թվականի հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Ամեն հայ աշխարհ է գալիս իր մեջ ունենալով մի կաթիլ Հայաստան

Ամեն հայ աշխարհ է գալիս իր մեջ ունենալով մի կաթիլ Հայաստան 29.07.2016

Հուլիսի 27-ին Եղեգնաձորում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ,,Իմ Հայաստան,, փառատոնի ,,Պարարվեստի օրերի,, մասնակից 6 պարախմբերը: Փառատոնի մասնակիցներին ողջունեցին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջին և Հարավ-Ասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը: Իրենց կատարումներով ներկաներին ոգևորեցին

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը, նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը, նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը 28.07.2016

2016 թվականի հուլիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2016 թ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսը կազմակերպել էր մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Ասուլիսին մասնակցում էին > և > ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության պատասխանատուն, մարզում գործող >, >, > և > հասարակական կազմակերպությունների նախագահները: Մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի գործունեության 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքները: Նշեց, որ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մարզպետարանում մշտապես քննարկվել են մարզի կենսագործունեության տարբեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-28 15:26:40