Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում նվիրված Ուսուցչի օրվան

06.10.2016

 Հոկտեմբերի 5-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Ուսուցչի օրվա կապակցությամբ պատվոգրով պարգևատրել էր մարզի հանրակրթության ոլորտում աշխատող և վաստակած հանգստի անցած մի խումբ ուսուցիչների: Պատվոգրերը ուսուցիչներին հանձնեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
Միջոցառման մասնակիցների համար տրվեց գեղեցիկ համերգ, որի ընթացքում իրենց երգային ու գործիքային կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ուսուցիչներն ու սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03