Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2016

  Հարգելի մանկավարժներ:
Խորին հարգանքով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Ուսուցչի հանդեպ մեր ժողովրդը դարեր ի վեր ունեցել է սիրո ու երախտագիտության զգացում: Համոզված եմ, որ բոլորը սիրով են սպասում այս համաժողովրդական տոնին՝ բարձրաձայնելու գնահատումի և երախտագիտության խոսքեր: Դուք իրապես արժանի եք ամենաջերմ շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքերի՝ աշակերտների նկատմամբ Ձեր հոգածությամբ, նրանց հանդեպ տածած ծնողական սիրո դրսևորմամբ:

Հարգելիներս, անառարկելի ճշմարտություն է, որ ամուր պետականության համար պետք է ունենալ կիրթ ու գրագետ հասարակություն, իսկ գրագետ հասարակության համար, հարկ է ունենալ հզոր կրթական համակարգ և նվիրյալ մանկավարժներ: Դուք բոլոր ժամանակներում եղել եք ոչ միայն մանկավարժական գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ, քանզի Ձեր հոգածությամբ են կրթվում ու դաստիարակվում մեր զավակները:
Դուք եք նրանց հոգիներում սերմանում վեհ գաղափարներ, նրանց մոտ ձևավորում ազգային և համամարդկային արժեհամակարգ: Եվ հանդերձ այդ ամենով՝ զորավիգ դառնում մեր մարզի զարգացման գործին, որպեսզի այն համահունչ լինի պետության զորացման ու հզորացման գործընթացին: Ի տրիտուր այդ ամենի՝ Դուք արժանացել եք Ձեր սաների անսպառ սիրուն և հասարակության երախտագետ վերաբերմունքին:

Հարգելի մանկավարժներ, հպարտորեն եմ բարձրաձայնում 25-ամյա մեր պետության հասարակության զարգացման գործընթացում Ձեր անուրանալի ներդրման, նվիրումի, անկշռելի ջանքերի մասին:
Համոզված եղեք, որ մարզային իշխանություններն ամեն հնարավորը կանեն, որպեսզի Ձեզ համար խաղաղ ու բնականոն աշխատանքի պայմաններ ապահովեն:

Թանկագին ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ, նոր ձեռքբերումներ, խաղաղ աշխատանքային առօրյա:
Ձեզ` գնահատումի ու մեծարանքի խոսքեր, հարգանքի ու խոնարհումի դրսևորումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:31:02