Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 16.12.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: ՀՀ մարզպետներն ըստ մարզերի ներկայացրել են մինչև ընթացիկ տարվա ավարտը ֆինանսավորման ենթակա ներդրումային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների և կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրներին: Զեկուցվել է աշխատանքների ընթացքը:

Կայացավ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա ընդունելությունը 14.12.2016

2016 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 201 քաղաքացի, ընդունելության էին եկել 201-ը: Ընդունելության եկած 200 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: 1 քաղաքացի դիմել էր պետպատվերով վիրահատություն անցնելու հարցով, որի դիմումը ևս բավարարվեց:

Քննարկում Վայոց ձորի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության մշակման ուղությամբ

Քննարկում Վայոց ձորի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության մշակման ուղությամբ 14.12.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազամավարության մշակման հետ կապված հանրային լսում-քննարկում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Յուրի Խաչատուրովը, Եվրոպական Միության ,,Էկորիս Նիդերլանդներ Բի Վի ,, տեխնիկական աջակցության թիմի գլխավոր փորձագետ Ալեք Կարաևը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի համայնքների ղեկավարներ, մարզի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները, հասարակական կազմակերպությունների, ՓՄՁ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Ողջունելով քննարկման մասնակիցներին, մարզպետ Հ. Սարգսյանը կարևորեց ռազմավարության մշակման ընթացքում մարզի շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունը և մասնակցությունն այդ գործընթացում: ,,Նման քննարկումները հնարավորություն են ստեղծում վեր հանել մեր մարզի ուժեղ և թույլ կողմերը, նախանշել մարզի զարգացման գերակա ուղությունները, որոնք կնպաստեն Վայոց ձորի համաչափ և շարունակական զարգացմանը>>,- նշեց մարզի ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: 13.12.2016

Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել ,,Ջերմուկ գրուպ,, ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և ,,Ջերմուկ գրուպ,,-ի զարգացման ծրագրերին: Գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: ,,Ջերմուկ գրուպ,, ընկերությունը ներկայումս ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ, նոր գործարանի շահագործմամբ աշխատատեղերի քանակը կավելանա շուրջ 15%-ով: Ջերմուկ քաղաքում Նախագահն այնուհետև խորհրդակցություն է հրավիրել` քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը: Ներկայացվել են ոլորտի զարգացման ներուժը, իրականացվելիք ծրագրերը, զբոսաշրջության զարգացման խոչընդոտներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները: ,,Ջերմուկ Փլեյս Հայաթ,, հյուրանոցային համալիրում կայացած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Մարզպետ Հ. Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Մարզպետ Հ. Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 13.12.2016

Դեկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արծարծված հանձնարարականների կատարման ընթացքը և ընթացիկ շաբաթվա իրականացվելիք ծրագրերը: Խորհրդակցության ընթացքում արդրադարձ կատարվեց մարզի համայնքներում ընթացող սերմացուի պարտքերի մարման գործընթացին, մարզում իրականացվող ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, առողջապահական հիմնարկներում իրականացվող սկրինինգային հետազոտությունների իրականացման ընթացքին, հողօգտագործման խնդիրների հետ կապված հարցերին: Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխտակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյանին հանձնարարեց հետևել մարզի Ջերմուկ և Արենի համայնքներում անցկացվելիք ավագանու նիստերի միասնական տեղեկատվական համակարգով առցանց հեռարձակման աշխատանքների կազմակերպմանը: Մարզպետը խորհրդակցությունն ամփոփեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տալով համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը  ՀՀ   Վայոց ձորի մարզպետարանում անցկացրեց մարզային զարգացման ծրագրերի կազման խնդիրներին նվիրված քննարկում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացրեց մարզային զարգացման ծրագրերի կազման խնդիրներին նվիրված քննարկում 12.12.2016

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էր: Նախարար Լոքյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ համատեղ կազմակերպեց քննարկում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետը, Եղեգնաձոր, Վայք, Զառիթափ, Վերնաշեն, Գետափ, Ռինդ համայնքների ղեկավարները, մասնավոր ձեռնարկությունների՝ >, >, > ՍՊԸ-ների տնօրենները, ֆերմերներ, ուսանողներ : Նախարարը նշեց

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07