Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզի ղեկավարի գլխավորությամբ

Աշխատանքային խորհրդակցություն մարզի ղեկավարի գլխավորությամբ 17.08.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության սկզբում քննարկվեցին օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում բռնկված հրդեհի, պատճառված վնասների և հրդեհի մարման ընթացքում պետական գերատեսչությունների և տարբեր կազմակերպությունների կողմից իրականացրած աշխատանքների մասին: Ինչպես հայտնի է, օգոստոսի 10-ին Արտավան գյուղում բռնկված հրդեհը օգոստոսի 16-ի ժամը 09:24-ի դրությամբ մարվել է: Մարզի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հրդեհի կանխման աշխատանքներում ներգրավված բոլոր կառույցներին, կազմակերպություններին, մարզպետարանի աշխատակիցներին և անհատ անձանց օպերատիվ արձագանքի և ցուցաբերած օգնության համար: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև շաբաթվա ընթացիկ աշխատանքները: Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, վաստակած հանգստի ուղարկեց Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանին` ըստ արժանվույն գնահատելով նրա մեծ վաստակը, մասնագիտական և մարդկային բարձր որակները, միաժամանակ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթելով հետագա հաջողություններ:

Արտավանի հրդեհը մարվել է

Արտավանի հրդեհը մարվել է 16.08.2017

Օգոստոսի 16-ին, ժամը 09:24-ին Արտավան գյուղի հրդեհը մարվել է: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը: Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները: Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

Անցկացվեց քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը

Անցկացվեց քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը 15.08.2017

2017 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 108 քաղաքացի: Ընդունելության էին եկել 108 քաղաքացի, որոնցից 106-ը դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի, ևս մեկ քաղաքացի՝ բնակարանի հարցերով: Վերջիններիս հարցերն ուսումնասիրման ընթացքում են:

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են 14.08.2017

Օգոստոսի 14-ին, ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը: Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները: Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է Վայոց ձորում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքը

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է Վայոց ձորում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքը 14.08.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Ս. Թարվերդյանը խորհրդակցությունը սկսեց օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում բռնկված հրդեհի մարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին հաղորդմամբ: Մարզպետի տեղակալը նշեց, որ հրդեհի վտանգավոր օջախները (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) մարված են: Ներկա պահին շարունակվում են հրդեհաշրջման աշխատանքները, նշանակվել է հերթապահություն՝ հրդեի տարածումը կանխելու և առավել մանր օջախները վերացնելու նպատակով: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոս

Հրդեհ Վայոց ձորում

Հրդեհ Վայոց ձորում 12.08.2017

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։ Ժամը 20:00-ին հրդեհի վայրից օգնություն են պահանջել: Դեպքի վայր է մեկնել 2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով, և 3 մարտական հաշվարկ: Ժամը 22:30-ին դեպքի վայրից հայտնում են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4,5 հա անտառածածկ տարածք։ Քամին նպաստում է հրդեհի տարածմանը: ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնել ևս 5 մարտական հաշվարկ: Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության՝ 40, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 35, Եղեգնաձորի բաժնի՝ 27, Ջերմուկի բաժնի՝ 11, մարզպետարանի՝ 20 աշխատակիցներ և Զառիթափ համայնքի բնակիչներ (մոտ 100 հոգի): Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57