Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների ըստ ամիսների պալանավորմանը, կատարողականին և աղբահանության եկամուտների ու ծախսերի հավասարակշռմանը վերաբերող հարցեր

01.03.2018

  Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունցավ հանդիպում-խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների և ֆինանսական բաժինների պատասխանատուների հետ:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների պետերը:
Խորհրդակցությունը նվիրված էր Վայոց ձորի մարզի համայնքների սեփական եկամուտների ըստ ամիսների պալանավորմանը, կատարողականին և աղբահանության եկամուտների ու ծախսերի հավասարակշռմանը վերաբերող հարցերի քննարկմանը:
Քննարկվեց համայնքային բյուջեներին 2018 թվականին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման խնդիրները:
Մարզպետն իր խոսքում կարևորվեց հավաքագրման տոկոսների բարելավման հարցերը: Նշվեց սեփական եկամուտների հավաքագրման հնարավոր ուղիներն ու տարբերակները՝ հողի հարկ, գույքահարկ, վարձավճարներ, խոշոր պարտքերի հավաքագրում: Կարևորվեց նաև առկա ապառքների հավաքարումը օրենքով սահմանված կարգով:
Շեշտադրվեց տարվա կտրվածքով ծախսերի ամսական համամասնության ապահովումը: Հատուկ շեշտադրվեց աղբահանության աշխատանքների իրականացումը համայնքի բյուջեում աղբահանության համար նախատեսված գումարների շրջանակում, հնարավորության դեպքում՝ այդ գումարներից համայնքային բուջեում եկամուտների ապահովմամբ:
Մարզպետ Հ. Սարգսյանն անդրադարձավ նաև հաստիքացուցակներին, հաստիքների հնարավոր սեղմ ցանկով բավարարվելուն, իսկ խնայված միջոցներով՝ համայնքային խնդիրների ավելի ընդգրկուն ծավալով լուծման հարցերին:
Խոսվեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական խնդիրների մասին, այդ թվում՝ գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերով պարարտանյութերի և գարնանացան սերմերի ապահովման հարցերի մասին:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը ներկաներին շնորհավորեց գարնան առաջին օրվա կապակցությամբ, մաղթեց բոլորին աշխատանքային հաջողություններ և բերքառատ տարի ապահովող գարնանային օրեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58