Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի և խաղաղության տոնը Վայոց ձորում

09.05.2018

 Հաղթանակի և խաղաղության տոնի շրջանակներում Վայոց ձորի մարզի համայնքներում, կրթական և մշակութային հաստատություններում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ:
Մարզում մայիսի 9-ի տոնակատարությունը սկսվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հրապարակից: Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ տեղադրվեցին և ծաղիկներ խոնարհվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների և Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրներում:
Միջոցառման ընթացքում հուշահամալիրի հրապարակում Հաղթանակի ու խաղաղության օրվան և Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական համերգային ծրագրով հանդես եկան Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները և դպրոցի տնօրեն, բազմաթիվ միջազգային փառատոնների մասնակից Արթուր Կարապետյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53